Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 14,2000 00:00

«ԻՀԱՐԿԵ, ԶՈՐՔԸ ՄՏՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ» Չգրանցված զենքերի առեղծվածը Հնարավոր բոլոր ձեւերով հերքվեց «Ազատություն» ռ/կ172ի հաղորդած այն լուրը, թե իբր դատավոր Սուրեն Ալեքսանյանի եւ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի հետ սեպտեմբերի 29172ի առանձնազրույցում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար եւ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտնել է, որ զորամասից Մսմնա գյուղ տեղափոխված, չգրանցված զենքերի բավականին խոշոր խմբաքանակը նախատեսված էր Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների համար։ Սա հերքեց նախ Սամվել Բաբայանի դատապաշտպան Ժուդեքս Շաքարյանը, ասելով, թե իր պաշտպանյալից այդ մասին որեւէ բան չի լսել։ Հետո Մավրիկ Ղուկասյանը մամուլում հայտնեց, թե իրենց առանձնազրույցի ընթացքում անգամ «քրդական» կամ «քուրդ» բառերը չեն օգտագործվել։ Ի վերջո, թերեւս նկատի առնելով խնդրի հույժ կարեւորությունը, ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը նույն «Ազատություն» ռ/կ172ով հայտարարեց, թե այս հարցը ճշտել է ԼՂՀ իրավասու մարմինների հետ. «Եվ նրանց պաշտոնական տեղեկության հիման վրա ուզում եմ հերքել, որ Սամվել Բաբայանը չի արել հայտարարություն այդ զենքերի ճակատագրի առնչությամբ։ Ընդհանրապես, մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ Հայաստանն ու նաեւ Ղարաբաղը երբեւէ կապված չեն եղել PKK172ի հետ, չե՛ն մատակարարել եւ չե՛ն մատակարարում որեւէ բան նրանց, եւ Հայաստանի ու Ղարաբաղի տարածքներում երբեւէ չեն եղել PKK172ի ներկայացուցիչներ»։ Համարենք, որ այսքանով թերեւս կհարթվի միջազգային սկանդալը, իհարկե, եթե այն արդեն իսկ հասունանում էր։ Դառնանք այդ չհաշվառված զենքերի հետագա օգտագործման վերաբերյալ տեղական մակարդակի բացատրություններին։ Որեւէ անդրադարձ չեղավ մեր հրապարակած այն լուրին, թե «Այդ չգրանցված զենքերը նախատեսված էին Հայաստանի երկիշխանության փուլում ղարաբաղցիներից նախագահական գվարդիա կազմավորելու համար»։ Հավելենք, որ այս տեղեկությունը մեզ փոխանցածները, որ Սամվել Բաբայանի մերձավոր շրջապատին որոշակի առնչություններ ունեին՝ նաեւ նշել էին, թե նախագահական գվարդիա կազմավորելու գաղափարը ղարաբաղյան ծագումով հայաստանցի խիստ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկինն էր։ Գուցե այս ամենն ինչ172որ կերպ առնչվո՞ւմ է ջանադրորեն հերքված այն լուրին, որ մարտի 9172ի համարում հրապարակել էր «Առավոտը»։ Այն է. «Ստեփանակերտից հասած լուրերի համաձայն՝ առնվազն 500 զինյալներ պատրաստ են ԼՂՀ172ից տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն եւ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել «Երկրապահից»։ Այժմ արդեն անհեթեթ է հնչում այս լուրը, երբ Ռոբերտ Քոչարյանն իբրեւ նախագահ լիովին վերագտել է իրեն եւ, երբ ԵԿՄ172ի առաջնորդները իրենց ուսադիրներին աստղեր ավելացնելուց եւ ՊՆ համակարգում ավելի փափուկ աթոռներ ստանալուց հետո մտքափոխ են եղել։ Սակայն թռուցիկ հիշեցնենք, թե ինչ իրավիճակ էր մինչ այդ եւ ինչպես էր ամիսներ շարունակ Հայաստանը մնում քաղաքացիական պատերազմի շեմին։ Հոկտեմբերի 27172ին հաջորդած շաբաթվա ընթացքում նույն զինվորականները պարբերաբար գործի էին գցում տանկերը. դրանց շարժիչների հռնդյունը ՊՆ172ի բակից քաղաքի արվարձաններն էր հասնում։ Մինչեւ Արամ Սարգսյանի կառավարության ձեւավորումը Երեւանի մատույցներում մնում էր զինտեխնիկան եւ զորքը, որ սպասում էր քաղաք շարժվելու հրամանի։ Այդ օրերին կառավարական ամառանոցում Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցությունների գնացած ԱԺ բարձրաստիճաններից մեկը պատմում էր, թե նախագահն ասել էր. «Թող գան-տանեն», այսինքն՝ պատրաստ էր անգամ ձերբակալության։ (Նշենք, որ առանց որեւէ չարախնդության ենք արձանագրում այս ամենը, քանզի անկախ պրն Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքից՝ երբեւիցե արդարացված չենք համարել բանակի միջամտությունը քաղաքականությանը)։ Այդ շրջանում նախագահի նստավայրն ուժեղացված պահպանության ներքո էր։ Ճիշտ է, բանակին որեւէ կազմավորում չէր կարողանա հակազդել, բայց նախագահին այսուհանդերձ կպաշտպանեին նրա անվտանգության վարչության մեծաթիվ աշխատակիցները, ԱԱՆ172ի հատուկ նշանակության ջոկատը… Եվ այդ շրջանում էր հենց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը (որն ընդհանրապես բարդ փոխհարաբերություններ ուներ Ռոբերտ Քոչարյանի եւ, առավել եւս, Սերժ Սարգսյանի հետ) հրապարակավ հայտարարեց. «Եթե ինչ172որ խումբ մարդիկ փորձում են իրենց կամքը թելադրել Հայաստանի նախագահին, եթե ժողովուրդը դրա կարիքը զգա, իհարկե, զորքը մտցնելու ենք Հայաստան, բա ի՞նչ պիտի արվի, հո չե՞նք գնալու գերի»։ Հիշեցնենք, որ ժամանակ անց ԼՂՀ բանակի հրամանատարի տեղակալի հրամանով տանկերի տեղաշարժ արվեց։ Արդյոք այս ամենի մի օղա՞կն են Մսմնա գյուղ տեղափոխված զենքերը, մի քանի տասնյակ «Մուխա» նռնականետները եւ ռազմական հանդերձանքը (մոտ մեկ «ԿամԱԶ»)՝ դժվար է ասել։ Սամվել Բաբայանը դրանց մասին հրապարակավ միայն ասել է. «Զենքը պետք է օգտագործվեր հետագա պլանների համար»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել