Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Հոկտեմբեր 14,2000 00:00
harc

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է այսպիսի նախընտրական ճառ արտասանել. «Մենք քիչ ենք, բայց լավն ենք։ Մեծ կուսակցությունը մեծ բեռ է երկրի համար։ Ամեն ինչ իր գինն ունի, եւ հզոր կազմակերպությունը շատ թանկարժեք ինստիտուտ է։ Մենք էժան ենք ու խնայում ենք մեր երկրի ռեսուրսները։ Ի վերջո, այդքան գյուղապետի համար պաշտոն չկա»։ Ի դեպ, այդ ճառն ավարտվել էր հետեւյալ կոչով. «Բոլորս դեպի սեղաննե՛րը»։

ՆԱԽՈՐԴ

Hayrikyan

Պարույր Հայրիկյանը, որն, ընդհանրապես, ամբոխավար գործիչ չէ, 1998-ին հենց նման գործիչներին սազող այս միտքն էր արտահայտել «Եթե Հայաստանում ինչ-որ առաջընթաց կամ բարելավում կա էլ՝ դա արվում է ի հեճուկս իշխանությունների՝ ինձ համար դա անառարկելի է։ Մարդիկ իրենք իրենց գլխի ճարը տեսնում են ուղղակի, իսկ պետությունը նրանց չի օժանդակում, այլ ընդհակառակն անգամ խոչընդոտում է։ Տնտեսությունը շարունակում է մնալ մի խմբի ձեռքում, բեւեռացումը շարունակվում է՝ մարդկայնորեն աներեւակայելի, գազանային ագահությամբ»։ Լուրջ գործիչը չի կարողանա բացատրել, թե այդ ինչպես է, որ ձախողումների պատասխանատուն միշտ իշխանություններն են, բայց առաջընթացն ու բարելավումը կարող է լինել ի հեճուկս նրանց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031