Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱԿՈՎ ՄԱՐԴԸ

Հոկտեմբեր 14,2000 00:00
general

Երեք օր առաջ Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռով, ըստ ուղեւորներից մի քանիսի, Երեւան են տեղափոխել մի գեներալի, որի դեմքին դիմակ կար, եւ միայն ուսադիրներից է երեւացել նրա գեներալ լինելը։ «Զվարթնոցում» նրան դիմավորել են ոստիկանական հատուկ ավտոմեքենաներով։ Թե ով էր գեներալը, ինչ ազգության, ինչ նպատակով էր դիմակը դեմքին Երեւան բերվում, մեզ չհաջողվեց ճշտել ոչ ՆԳ, ոչ էլ մանավանդ ազգային անվտանգության նախարարություններից։ Պաշտպանության նախարարության լրատվականի հեռախոսը միալար զբաղված էր։

ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Armen khachatryan

Որոշ քաղաքագետներ կարծում են, թե քանի որ ԱԺ-ում ոչ կոնվենցիոնալ իրավիճակ է ստեղծվել՝ լուծումները պիտի լինեն կոմպլեմենտար։ ՍԴ-ի որոշումից հետո Արմեն Խաչատրյանը կլինի դե յուրե ԱԺ-ի կազմում, դե ֆակտո՝ անկախ։ Իսկ խորհրդարանում նրա կարգավիճակի վերաբերյալ կգործի «մի հարցրու, մի պատասխանիր» սկզբունքը։ Ընդհանրապես, քանի որ Արմեն Խաչատրյանի խնդիրն էլ է դարձել «հայկական հարց», քաղաքագետները պատահական չեն համարում, որ ՍԴ-ում հոկտեմբերի 27-ին նրա գործի քննությունը համընկել է ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւի քննարկման հետ։

ՍԻՄ-Ի ԿԱԶԱՆՈՎԱՆ

hambuyr

 

Վերջերս «Իրավունքի» «Շաբաթվա զարմանք» խորագրի թեմա էր դարձել, որ ոստիկանները փորձել էին տուգանել եւ քաղմաս տանել համբուրվող մի զույգի։ Ճիշտ է, սա հին եւ «բարի» ավանդույթ է, սակայն տվյալ դեպքում, մեր տեղեկություններով՝ խորագրի վարողն իր հետ իսկ պատահած դեպքի վրա էր զարմացել։ Հովհաննես Գալաջյանը ոչ հերքեց, ոչ էլ համեստորեն հաստատեց, թե հենց իրեն էին փորձել տանել քաղմաս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031