Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 13,2000 00:00

Ո՛Չ ՄԻ ՔԼՈՒՆԳ ԱՓԻՆՅԱՆԻՆ ԹՈՂ ՄՈՏ ՉԳԱ Գրողների միության քարտուղար Աբգար Ափինյանը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել այն իրողության հետ, որ ԳՄ նախագահ Հրանտ Մաթեւոսյանը տաղանդավոր է, իսկ ինքն՝ անտաղանդ։ Եւ որ իր նվազ շնորհալիության մեղավորը ամենեւին էլ Հրանտ Մաթեւոսյանը չէ։ Դրանում մեղավոր չեն նաեւ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերը, որոնք պարբերաբար անդրադառնում են Ափինյանի զրպարտություններին տաղանդավոր մարդկանց հասցեին, մեր մտավորականության անդեմ եւ անարժան պահվածքին։ Երեկ հանդիպելով երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ Ափինյանն իր առջեւ նպատակ էր դրել նրանց ներկայացնել վերոնշյալ երկու օրաթերթերի «քլնգող եւ ցինիկ» ուղղվածությունը՝ երիտասարդներին դա ներկայացնելով որպես «մութ, սեւ ուժերի պատվերը կատարող» հրապարակումներ։ «Եկեք տեսնենք՝ ովքեր են քլնգվում։ Մի անգամ դուք չեք տեսնի, որ մամուլում էն մարդիկ, ովքեր երկիրը գցեցին այս վիճակի մեջ, քլնգվեն։ Քլնգվում է մտավորականը, քլնգվում է բանաստեղծը, քլնգվում են մարդիկ, ովքեր այս դժվար պայմաններում փորձում են գործ անել»։ Վերջիններիս թվում պրն Ափինյանը նկատի ուներ հատկապես իրեն։ «Հայկական ժամանակը» Շիրազի 80172ամյակին նվիրված ԳՄ172ում կայացած հանդիսությունը որակել է որպես «Ռետրո ռազբիրատ»։ «Հիմա տեսնենք «Առավոտը». այն մեզ տեղեկացնում է, որ պպզողները տեղափոխվեցին կառավարություն։ Ես գնահատական չեմ տալիս»,172 իր մշտապես ժպտացող դեմքով պրն Ափինյանը նայում էր հավաքվածներին՝ մոռանալով, որ քիչ առաջ էր ասում, թե երկիրն «էս օրը» գցողները թերթերում «չեն քլնգվում»։ «Ամբողջ նյութը հայհոյանք է»,172 վերնագրից եզրակացրեց Ափինյանը։172 Հաջո՛րդը»։ «Գրական արոտավայրեր». այսպես էր վերնագրել «Հայկական ժամանակի» լրագրողուհին իր հերթական նյութը։ «Նա չի՛ կարող լռել։ Այս վերնագրով հոդվածում հիմա էլ քլնգվել է Սիլվա Կապուտիկյանը։ Անլուր հայհոյանքներ Սիլվա Կապուտիկյանի հասցեին»։ Պրն Ափինյանի՝ տիկին Սիլվային պաշտպանելու փութաջանության «մեղավորը» դարձյալ Հրանտ Մաթեւոսյանն է. մեծարելով բանաստեղծուհուն, Ափինյանը իր կարծիքով «փոշիացնում է» Հրանտ Մաթեւոսյանին։ Ի դեպ, վերոնշյալ վերնագրերը, որոնք ցիտում էր Ափինյանը, ոչինչ են այն հայհոյախոսության եւ զրպարտության առաջ, որում հմտացած է ԳՄ քարտուղարը։ Եթե հիշում եք, հենց նա էր մեղադրում Հրանտ Մաթեւոսյանին՝ իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Ընդ որում, իբր դա պրն Մաթեւոսյանն իրականացրել է՝ Ափինյանի մեքենայի անիվը թուլացնելով… «Երբ ուզում ես հայհոյանքներ փնտրել, հատկապես պիտի կանգ առնես «Չորրորդ իշխանություն», «Առավոտ», «Հայկական ժամանակ» թերթերի վրա»։ Աբգար Ափինյանը մոռացավ նշել նաեւ իր խմբագրած «Նոր դար» ամսագիրը, ուր «Ոսկե եղեգն» գրական մրցանակակիր մեկը «Առավոտի» երիտասարդ թղթակցուհուն բառացիորեն հայհոյախառն, անպարկեշտ եւ տղամարդուն անհարիր պահվածքով հոդված էր «նվիրել»։ Իսկ իր գրող կոլեգաներին որպես մեծ մտավորական ներկայացնող Ափինյանը հենց Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը ականատես էր, թե ինչպես էին վերջիններս հարբած, հայհոյանքները շուրթերին միջանցքներում անցնող կանանց ետեւից անվայել արտահայտություններ թույլ տալիս, ոմանք էլ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ափսոսանքն էին հայտնում առ այն, որ չեն կարող նրա վերնաշապիկը լինել։ Կամ բանկետից հետո գաղտագողի մտնում էին ճաշարան եւ բաճկոններում օղու թռցրած շշեր՝ գնում հարբելու։ Ափինյանը երիտասարդների մոտ իր ափսոսանքն էր հայտնում այն կապակցությամբ, որ «Առավոտի» եւ «Հայկական ժամանակի» հրապարակումները կարդացող 1817220 տարեկան երիտասարդները հիասթափվում են մեր մտավորականներից եւ սխալ պատկերացում կազմում նրանց մասին։ Իսկ այն, ինչը նկարագրում էի, տեսել ենք մենք, որ նույնպես երիտասարդ ենք, եւ իրավունք ունենք այդ տհաճ տեսարանների ականատեսը լինելով՝ հիասթափվել այդ գրողներից եւ «Նոր դարում» երիտասարդ լրագրողուհիներին վարկաբեկելու վրա իրենց թանաքը սպառող եւ գրական մրցանակների արժանացածներից։ Ու անկախ մամուլից իրական փաստեր տենչացող Ափինյանը հավաքված երիտասարդների մոտ զարմանում է, թե ինչու է իր գրող կոլեգաների վարքն ու բարքը քննարկվում եւ քննադատվում։ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը երիտասարդների եւ մտավորականների (այսինքն՝ Ա. Ափինյանի) հետ հանդիպումները պայծառ գույներով չէր ներկայացրել։ Ափինյանը «որպես գաղտնիք» ներկաներին հայտնեց, որ դրանք, իր տվյալներով, Հրանտ Մաթեւոսյանի որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի պատվերով արված հաղորդումներն են։ Բանը հասավ նրան, որ «Խաչ եւ սուր» ուսանողական միության վարչության անդամ Մենուա Հարությունյանը որպես երիտասարդության հիմնական խնդիրներից մեկն էր դիտում թույլ չտալը, որ նոր լեւոնտերպետրոսյաններ ծնվեն։ Այս արտահայտությունը Ափինյանից մի նոր լա՜յն ժպիտ կորզեց, եւ Ափինյանը անգամ թփթփացրեց երիտասարդի ուսին։ Ափինյանի ձեռքի տակ թերթերի մի հսկայական տրցակ կար, որոնցից նա անընդհատ կոնտեքստից դուրս ցիտատներ էր բերում։ Համոզված ենք, որ «Նոր դարի» առաջիկա համարում «Առավոտը» իր «արժանի հակահարվածը» կստանա։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել