Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է

Հոկտեմբեր 13,2000 00:00
Ashot Bleyan

Սույն թվականի հունվարի 10-ից շարունակվում է «Նոր ուղի» քաղաքական կուսակցության առաջնորդ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի դատավարությունը։ Հելսինկյան ընկերակցությունը բազմիցս հասարակության ուշադրությանն է ներկայացրել դատավարության պատվիրված բնույթը, որտեղ տնտեսական հանցագործությունների եւ պաշտոնական դիրքի չարաշահման մտացածին մեղադրանքների քողի տակ հանրապետության ներկայիս իշխանությունները հաշիվ են մաքրում իրենց քաղաքական հակառակորդից։

Ա. Բլեյանի դատավարությունը մեկ անգամ եւս ապացուցում է Հայաստանի արդարադատության համակարգի անբարոյական էությունը, իսկ դատավոր Իսկուհի Վարդանյանի գործողությունները հաստատում են մեր հայտարարությունների ճշմարտացիությունը՝ հանրապետությունում առկա կոռուպցիայի եւ անկախ դատավորների բացակայության մասին։ Ողջ դատավարության ընթացքում մեկ անգամ չէ, որ արձանագրվել են օրենքների, Հայաստանի Սահմանադրության, ինչպես նաեւ հանրապետության իշխանությունների ստորագրած միջազգային փաստաթղթերի կոպիտ խախտումներ։ Դրանց բարձրագույն կետը եղավ այն, որ վերջին դատավարական վիճաբանությունների ժամանակ Երեւան քաղաքի դատախազության ներկայացուցիչները մեղադրականը ընթերցեցին դատարկ դահլիճում, անգամ առանց ամբաստանյալի ներկայության։ Իսկ մեղադրյալներին եւ դատավարությանը հետեւողներին ահաբեկելու նպատակով գործի էին դրվել ՆԳՆ զինված ջոկատները։ Հելսինկյան ընկերակցությունը հայտարարում է, որ Ա. Բլեյանի դատավարությունը քաղաքական է, որտեղ պատվիրատուների դերը միանշանակ ստանձնել են իշխանությունները, մասնավորապես նախագահը, որը համարվում է Հայաստանի Հանրապետության օրինականության երաշխիքը։

Հելսինկյան ընկերակցությունը դիմում է բարի կամքի տեր բոլոր մարդկանց, միջազգային կազմակերպություններին, ամբողջ աշխարհի ժողովրդավարական ուժերին՝ դադարեցնել իրավական կամայականությունը Հայաստանում։

Հելսինկյան ընկերակցություն

12.10.2000թ.

ՎՐԱՍՏԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԲԻՇՔԵԿՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ

aph

Հոկտեմբերի 11-ին ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից վեց պետությունների կողմից ընդունված որոշումը՝ համատեղ զինվորական ստորաբաժանումների ստեղծման վերաբերյալ, կարող է հանգեցնել հավասարակշռության խախտմանը Կովկասում: Այս մասին հայտարարել է Վրաստանի Պետկանցելյարիայի միջազգային հարցերով ծառայության ղեկավարի տեղակալ Շալվա Պիչխաձեն: Նա հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի լիազորությունների նման ընդլայնումը Ռուսաստանին այլեւս թույլ չի տա օբյեկտիվորեն մոտենալ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, «քանի որ «Բիշքեկյան վեցյակում» ընդգրկված է Հայաստանը եւ բացակայում է Ադրբեջանը:

Պիչխաձեն մտավախություն է հայտնել, որ, այսպիսով, Ռուսաստանը կարող է ներքաշվել ռազմական հակամարտության մեջ ԱՊՀ երկու անդամների միջեւ: Խոսելով այն մասին, կընդունե՞ն արդյոք ՎՈՒՈՒԱՄ-ի անդամ պետությունները ավելի սերտ ռազմական համագործակցության մասին որոշում, թե՝ ոչ, Պիչխաձեն ասել է, որ ՎՈՒՈՒԱՄ-ը ռազմական դաշինքի վերածելու ծրագրեր առայժմ չեն մշակվում, սակայն Ռուսաստանի հրաժարվելը ԱՊՀ-ում ոչ վիզային կանոնակարգից կարող է ՎՈՒՈՒԱՄ-ին դրդել ավելի սերտ ինտեգրացման:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ ԱԹՈՌԱԿՌԻՎ

Arshak Sadoyan

ԱԺՄ խմբակցության անդամ Արշակ Սադոյանի անձնական կարծիքով, խորհրդարանում «ծիծաղաշարժ աթոռակռիվ է, ծիծաղելի է ժողովրդի քվե չստացած մեծամասնություն ստեղծելը»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031