Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 13,2000 00:00

ԹՌՉՈՒՆԻՉՆ ԻԶՈՒՐ ԷՐ ՋՂԱՅՆԱՑԵԼ Հակառակ ԱԳՆ խոսնակի հավաստիացումների, կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը շարունակում է պնդել, թե Եվրամիություն172Հայաստան սեպտեմբերի 1317214172ի նիստերի ընթացքում Եվրամիության ֆրանսիացի ներկայացուցիչը բացահայտ ակնարկել էր, թե Մեղրիի հարցում արտգործնախարարի մերժողական դիրքորոշումն արմատապես տարբերվում է նախագահ Քոչարյանի մոտեցումներից։ «Սա անգլերենից թարգմանվեց հայերեն եւ լսեցին բոլոր պատգամավորները,172 նշեց Խորեն Սարգսյանը։172 Ես դիմեցի մասնակիցներին, ասացի՝ այս ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ աղմուկ չեք բարձրացնում։ Ինձ պատասխանեցին, թե սա դիվանագիտական խաղ է, պետք չի խառնվել։ Ես էլ ջղայնացա, ասացի՝ մի՞թե մտածում եք, թե դիվանագիտությամբ այդքան առաջ ենք անցել ամերիկացիներից եւ մյուսներից, որ կարող ենք նման խաղեր տալ»։ Ի վերջո, իրականությունը պարզելու համար հարկ էր թերեւս դիմել այդ նիստի մասնակից այլ պատգամավորներին։ Վարդան Օսկանյանի եւ Եվրամիության ֆրանսիացի ներկայացուցչի միջեւ նման բովանդակությամբ երկխոսության վերաբերյալ մեր հարցին Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Չեմ հիշում նման երկխոսություն։ Եթե եղած լիներ, կարծում եմ, կհիշեի»։ Դավիթ Լոքյանը, որը նույնպես ներկա էր եղել, ասաց. «Բացարձակապես չեմ հիշում, որ նման արտահայտություններ արված լինեն։ Կարծում եմ, դա այն հարցն է, որ շահագրգիռ կլսեինք, եթե քննարկվեր։ Սակայն ճշտելու ամենահեշտ տարբերակը սղագրությունները նայելն է՝ այնտեղ ամբողջը գրանցվում էր»։ Չգիտենք, արժե՞ այդ քայլին էլ դիմել, քանի որ պատվիրակության ղեկավարի եւ երկօրյա նիստերը վարողի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի պատասխանն էլ էր բացասական. «Ես նաեւ Եվրախորհրդարանի պատվիրակության հետ եղել եմ հանրապետության նախագահի մոտ եւ գիտեմ, թե այնտեղ ինչ է խոսվել։ Եվ այն, ինչ ասել է իմ գործընկեր Խորեն Սարգսյանը՝ իրականությանը չի համապատասխանում։ Շատ լավ եմ հիշում՝ նման երկխոսություն չի եղել մեր նիստի ժամանակ։ Հանրապետության նախագահի մոտ էլ այդ խնդրի շուրջ զրույց չի ընթացել ու չէր կարող ֆրանսիացի պատգամավորը նման բան ասել»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել