Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 13,2000 00:00

ԵՍ ԳԻՏԵՄ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՐԵՐԸ Վստահեցնում է «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավոր, պատմաբան Համլետ Հարությունյանը Նրա հետ զրույցի առիթը դարձան այն լուրերը, թե Հայկոմկուսը, «Ազգային միաբանությունը», «Սոցուժերն» ու Արկադի Վարդանյանի «21172րդ դար» ասոցիացիան, հնարավոր է, թե միավորեն ջանքերը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին հասնելու համար։ Սակայն այս որոշակի հարցը մասնագիտությամբ պատմաբան Համլետ Հարությունյանի համար առավել ընդհանրական խորհրդածությունները ներկայացնելու պատեհ առիթ դարձավ։ Բայց նախ՝ ձախ ուժերի միավորման հավանականության մասին. «Նման հարց մեր խմբակցությունում չի քննարկվել, անձամբ իմ տեսակետով, դա անհնարին բան է։ Քանի որ, ասենք, կոնկրետ մեր խմբակցությունը չի կարող որեւէ առնչություն, շփման եզր ունենալ Արկադի Վարդանյանի հետ։ Ինչո՞ւ։ Ես ընդհանրապես գտնում եմ, որ մեր խմբակցությունը եւ նրա անդամներից շատերն անմիջապես կապված են ժամանակաշրջանի հետ։ Եվ նրանց ու շատ172շատերին համարում եմ ժամանակաշրջանի տերեր։ Այսինքն, ցանկացած հեղափոխությունից հետո, առնվազն 2017230 տարի, այդ ժամանակաշրջանի տերն են համարվում նրանք, ովքեր այդ հեղափոխության կա՛մ հեղինակներն են, կա՛մ մասնակիցները, կա՛մ ակտիվ աջակիցները։ Եվ բոլոր այն գործիչները, որոնք այդ ժամանակահատվածի մեջ չեն տեղավորվում, գուցեեւ ունենան ժամանակավոր հաջողություն, բայց նրանք երբեք չեն կարող այդ խճանկարի մեջ լինել։ Նմանատիպ ժամանակավրեպ գործիչ է նաեւ Արկադի Վարդանյանը, իմ կարծիքով։ Ոչինչ չունենալով նրա ինտելեկտի, անձի դեմ, գտնում եմ, որ Արկադի Վարդանյանը մեր այս ժամանակահատվածի համար պատահական մարդ է։ Ես ժամանակի տերեր եմ համարում այն անհատներին ու կուսակցություններին, որոնք կանգնած էին Հայոց Համազգային Շարժման ակունքներում (Համլետ Հարությունյանը միշտ շեշտում է ՀՀՇ կազմակերպության եւ շարժման տարբերակումը172 Ա. Ի.)։ Իմ խորին համոզմամբ, առաջիկա 2017230 տարում ժամանակի տերերը մնալու են նրանք»։ Եթե հետեւենք պատմաբանի առաջարկած այս դասակարգմանը՝ ժամանակի տերեր չի կարելի համարել նաեւ Հայկոմկուսին եւ «Ազգային միաբանությանը», որոնցից առաջինը 1988172ին տրամագծորեն հակառակ դիրքերում էր, իսկ երկրորդի առաջնորդին էլ երբեք չի կարելի համարել այդ հեղափոխության հեղինակ, մասնակից կամ գոնե ակտիվ աջակից։ Սակայն Համլետ Հարությունյանը չհամաձայնեց մեր վերջին դիտարկմանը՝ հիշեցնելով Արտաշես Գեղամյանի դերակատարությունը 1990172ին Նուբարաշենում խորհրդային զորքի հետ բախման ընթացքում. «Համարում եմ, որ նա կանգնած էր այդ գործիչների կողքին»։ Այժմ, պրն Հարությունյանը համարում էր, թե անկախ գաղափարախոսական ուղղվածությունից, իրենք ջանքերը որեւէ մի ուժի հետ կմիավորեն միայն հետեւյալ պայմանների առկայության պարագայում։ «Ես կարող եմ ճանապարհ դուրս գալ միայն ժամանակի տերերի հետ։ Եվ այսօր, գոնե ինձ համար շատ անհասկանալի է, թե ինչպես ժամանակահատվածի հետ կապ չունեցող մարդն արծարծում է մի այնպիսի անձնավորության պաշտոնաթողության հարց, որին բարոյական, մարդկային, թեկուզ տառապանքների առումով անգամ չի կարելի համեմատել իր հետ։ Խոսքն, այո՛, հանրապետության նախագահի մասին է, որի կենսագրությունը՝ 1988172ից մինչեւ այսօր մեր աչքի առջեւ է։ Եվ նա, անկախ իր այսօրվա սխալներից կամ առավելություններից, բարոյական ամենամեծ իրավունքն ունի ժամանակի տեր կոչվելու եւ նրա հետ միասին նաեւ բոլոր թվարկածս անձինք՝ ազատամարտիկները, նրանց թիկունքին կանգնածները եւ նրանք, ովքեր կիսեցին մեր ժողովրդի բոլոր տառապանքները։ Գուցե մի քիչ ծայրահեղ եմ արտահայտվում, բայց քանի որ ինքս կիսել եմ այդ տառապանքները՝ գիտեմ, թե ինչ է նշանակում պատասխանատու պահին լինել քո ժողովրդի, հարազատներիդ կողքին, կորցնել թանկը, բայց պահպանել ամենաթանկը՝ Հայրենիքը։ Եվ միանշանակ մերժում եմ բոլոր այդ դրսից եկածներին, որոնք հավակնություններ են ցուցաբերում ոչ օգնելու, այլ բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու։ Կրկնում եմ, անձնական որեւէ հակակրանք չունենալով այդ մարդկանց դեմ։ Երջանիկ են նրանք, ովքեր տառապանքների գնով ժամանակի տերն են դառնում։ Եվ դժբախտ են այն մարդիկ, ովքեր ունենալով ամեն ինչ՝ ժամանակի տերը չեն»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել