Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈԼԱՊՍ

Հոկտեմբեր 13,2000 00:00
Artashes Gexamyan

«Ազգային միաբանության» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի կարծիքով, Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը հայտնվել է տնտեսական կոլապսի մեջ. «Եթե տնտեսությունից ոչինչ չեն հասկանում, եթե մեզ չեն լսում, գոնե տարին մեկ անգամ թող տնտեսական ամսագիր կարդան, գիրք կարդան»։ Ի վերջո, պրն Գեղամյանը պնդեց, որ «օր առաջ ներկայիս կառավարությունը պետք է հրաժարական տա»։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ՝ ՍԵՐՄԱՑՈՒԻ՞ ՏԵՍՔՈՎ

Ֆրանսիայի եւ Հունաստանի կառավարությունները համապատասխանաբար 10 հազար եւ 6 հազար տոննա մարդասիրական օգնություն են ցուցաբերելու Հայաստանին՝ ալյուրի եւ հացահատիկի տեսքով։ Առաջիկայում էլ ԱՄՆ-ը շուրջ 30 հազար տոննա անասնակեր կմատակարարի Հայաստանին։ ՀԲ-ն էլ՝ 5 մլն դոլարին համարժեք օգնություն է ցուցաբերելու։ Բոլոր այս օգնությունները նախատեսված են աղետի գոտու համար։ Սակայն Շիրակի մարզի Պեմզաշեն եւ Հայկասար գյուղերում փոխանակ գյուղացիներին հասցնեն օգնությունը, ասել են. «Սերմացուն գնացեք եւ ստացեք Արտաշես Գեղամյանից»։ Իր՝ Արտաշես Գեղամյանի կողմից սա ապացույց է այն բանի, որ մարդասիրական օգնությունը կառավարության կողմից օգտագործվում է որպես քաղաքական ճնշում։

ՀԻՇԻ՛Ր ԹՂԹԱԴՐԱՄԸ ՔՈ

dram

Օրերս թերթերում հրապարակվեցին «Ճանաչեք ձեր թղթադրամները» վերտառությամբ 1000 դրամանոցների պատկերները։ Այս ակցիան յուրօրինակ կերպով մեկնաբանեց «Առավոտի» ընթերցողներից մեկը. «Կառավարությունն այնքան աշխատավարձ, թոշակ ու նպաստ չի վճարել, որ թերթերում է տպում թղթադրամների լուսանկարները՝ ենթադրելով, որ մարդիկ դրանց տեսքը մոռացած կլինեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031