Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ՍՐՏԻՑ ՀԵՌՈՒ

Հոկտեմբեր 13,2000 00:00
Miqayel Grigoryan

Պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանը, որ համակարգում է անձնակազմի հետ տարվող աշխատանքները, հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ իր հրամանի համաձայն՝ այսուհետ ամեն հրամանատարի գլխավերեւում (առաստաղից 30 սմ ներքեւ), պետական զինանշանի կողքին պիտի փակցված լինի հանրապետության նախագահի լուսանկարը, իսկ նրանից աջ կամ ձախ՝ պաշտպանության նախարարի լուսանկարը։ Հայտնի է, որ վերջին տարիներին հրամանատարների գլխավերեւում մշտապես փակցված էր միայն Վազգեն Սարգսյանի լուսանկարը։ Մեր հարցին, թե ըստ այդ հրամանի, ի՞նչ տեղ է սահմանված նրա համար, պրն Գրիգորյանը պատասխանեց. «Որտեղ նրա լուսանկարը կախված էր՝ այնտեղ էլ մնալու է»։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀՇ-Ի ՁԵՌՔԻՆ Է

hhsh

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը ճշգրիտ է համարում այն դիտարկումը, թե այժմ իշխանության գլուխ է Հայոց Համազգային Շարժումը։ Բայց ոչ թե համանուն կազմակերպության, այլ «Հայոց Համազգային Շարժման ակունքներում կանգնած ուժերի ձեռքն է իշխանությունը եւ այդպես էլ պետք է լինի՛։ Դա օբյեկտիվ օրինաչափություն է։ Այդ գաղափարախոսությունը կրող մարդիկ են այս ժամանակի տերերը»։

ՀԱՅ ԴԱՏԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄ

Andranik margaryan

Վերջերս «Առավոտում» հրապարակել էինք մի տեղեկություն, ըստ որի՝ ռուս-հայկական բանակցություններն էներգետիկ ոլորտում կարծես թե ձախողվել էին։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը «Առավոտին» հայտնեց, թե որեւէ ձախողում չկա, իսկ եթե կա էլ, ապա. «Ավելի վատ Տարոն Սահակյանի համար։ Կառավարությունը նրա համար կանաչ լույս էր վառել, եւ այն նամակները, որ ես եմ իր համար պատրաստել, եթե ինձ տային, ես երեւի Թուրքիայից մեր հողերն էլ ետ ստանայի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031