Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է առաջարկել անկուսակցականներին. «Թող գան, մի քիչ շփվեն ՀՀՇ-ի հետ, որ տեսնեն, թե ՀՀՇ-ն հրեշ չի, այնուամենայնիվ, մարդավարի նստում, խոսում, որոշումներ ենք կայացնում։ Բավականին էլ դատողունակ կազմակերպություն է»։
ՆԱԽՈՐԴ
«Պետք է ասել, որ հետխորհրդային տարածքում Արեւմուտքի հայտնի ուժերը վերահսկողություն հաստատելու իրենց մղումը կարողացան էապես բավարարել մի կոնկրետ մեթոդ մշակելով, որի էությունը քաղաքական վերնախավերի զգալի մասի գնումն էր։ Այսինքն՝ ուղղակի կամ, ավելի հաճախ անուղղակի ճանապարհներով գնում էին կուսակցություններ, պատգամավորներ, լրատվության զանգվածային միջոցներ։ Շատ տեղերում դա զգալի հաջողություններ բերեց։ Միակ երկիրը, որտեղ այդ մեթոդը «ֆիասկո» ապրեց՝ Հայաստանն էր… Չնայած այդ գնումներն էապես իրականացվել են նաեւ Հայաստանում՝ նրանք համոզվեցին, որ միայն քաղաքական վերնախավին գնելը բավարար չէ, եւ անհրաժեշտ է գնել առնվազն մեր ամբողջ ժողովրդին»: Սույն խորիմաստ քաղաքական վերլուծությունը 1997-ին հեղինակել էր Աղասի Արշակյանը, որը «ֆիասկոյի» արտահայտությունը համարում էր Ռուսաստան-Բելառուս-Հայաստան նախաձեռնությունը։