Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌՉՈՒՆԻՉԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՃԻՇՏ Է ՀԱՍԿԱՑԵԼ

Հոկտեմբեր 12,2000 00:00
xoren Sargsyan

ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանը հարկ համարեց հետեւյալը ներկայացնել. «Ես ուզում եմ Արա Պապյանին ասել, որ միայն Խորեն Թռչունիչը չի այդ ելույթը լսել եւ ելույթը միայն անգլերեն չէր։ Այդ ելույթը թարգմանվել է հայերենով։ Երբ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց, թե Մեղրի- Լաչին փոխանակման հարց չկա, Ֆրանսիայի ներկայացուցիչները պարզ պատասխանեցին. «Մենք եղել ենք ՀՀ նախագահի մոտ, բայց նա այդ հարցում այլ կարծիքի էր, ի՞նչ է, ձեզ մոտ տարակարծությո՞ւն կա»։ Եթե թարգմանությունը ճիշտ չէր, ապա Օսկանյանն արդեն երկար ժամանակ Հայաստանում է եւ հայերենն էլ է հասկանում, նա կարող էր այդ պահին միջամտել եւ ասել, որ սխալ է թարգմանվում»։ Վերջում պարոն Սարգսյանը խնդրեց, որ ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը «ինֆորմացիան հաստատ պարզեր եւ հետո միայն հերքում տար»։

ՍՈՎԻ ՀՈՏ

sov

Գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը հայտարարեց. «Հայաստանում սով չի լինի» եւ պատգամավորներին կոչ արեց սոցիալական ավելորդ լարվածություն եւ դժգոհություններ չհրահրել։ Եվ հավելեց. «Չեմ կարծում, թե իմ ասածից լավատեսության հոտ է գալիս։ Ուղղակի ինքնավստահության հոտ է գալիս»։ Սերգո Երիցյանը նրան մաղթեց, որ նույն ինքնավստահությունն ունենա նաեւ հունվար-փետրվարին։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՍԵԼ

gagik jhangiryan

Արդեն բավական ժամանակ է անցել այն օրից, երբ հանրապետության զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի տանը պայթյուն հնչեց։ Իմանալու համար, թե, ի վերջո, որ փուլում է գործը, փորձեցինք զրուցել հենց «զոհի»՝ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ «Ես օֆիցիալ որեւէ տեղեկություն չունեմ։ Չեմ հետաքրքրվում, որովհետեւ, գիտեք, սխալ կհասկացվի»։ Թեեւ մարդկայնորեն պրն Ջհանգիրյանին էլ է հետաքրքրում իր կյանքի դեմ ոտնձգություն կատարողի ով լինելը, սակայն նա էլ է ստիպված երկար ու ձիգ ամիսներ սպասել, մինչեւ «իր գործի» բացահայտումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031