Նախագահական նստավայրի մոտ երեկ, ժամը 13-ին պետք է կայանար բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Աշոտ Բլեյանի։ Սակայն ցույցը չկայացավ. մասնակիցների թիվը չէր հասնում 30-ի։ Բանն այն է, որ մի շարք դպրոցների ուսուցիչներ, վերջին պահին մեջտեղ բերելով տեխնիկական ինչ-ինչ դժվարություններ, դուրս չէին եկել երթի։ Փոխարենը բավականին բազմամարդ եւ ներկայացուցչական էր Աշոտ Բլեյանի դատավարության վայրը։
Ո՞Ր ՈՒՂՈՒ ՎՐԱ «ՈՒՆԵՄ ՇԱՏ ԲԱՆ»
– Դուք սխալ ուղու վրա եք,- Աշոտ Բլեյանին երեկ հերթական անգամ հանդիմանեց դատավոր Իսկուհի Վարդանյանը։ Հետեւեց. – Ես միայն նոր ուղու վրա եմ…
Կարդացեք նաև
«ՍԱՀՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ, ԱՆՆՇՄԱՐ, ՈՐՊԵՍ…»
«Աշոտ Բլեյանի եւ մյուսների» (երկու կին) նկատմամբ հարուցված քրգործի քննությանը (դատական վիճաբանությունների փուլ) ներկա էին նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչները՝ Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Շողեր Մաթեւոսյանը, բացի Վանո Սիրադեղյանից, որին, պարզվեց, ինչ-որ մեկը տեսել էր Աբովյան փողոցում…
Սեփ. լր.