ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀՀԿ172Ի ԱՅԼԱԽՈՀ Հանրապետական կուսակցության եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կարգապահ կուսակցական է եւ կատարելու է ՀՀԿ որոշումները, բայց պատճառ չի տեսնում դրանցից սկզբունքորեն տարբեր իր գնահատականները չարտահայտելու համար։ 172 ՀԺԿ գործիչներից մեկն «Առավոտին» հայտնել էր, թե իրենց նախապայմանն էր, որ Դուք չմասնակցեք միջկուսակցական բանակցություններին։ Ձեզ ուղղակիորեն ասվե՞լ է այդ մասին։ 172 Իհարկե, չի ասվել։ Նման բան չէր կարող լինել։ Դա ընդհանրապես անհեթեթություն է, երբ որեւէ մի կուսակցություն կարող է իրեն դեր վերագրել մյուս կուսակցությանը թելադրելու, թե ով պիտի մասնակցի իր հետ բանակցություններին։ Եվ այդ հայտարարությունն այս գործընթացներից անհարկի ոգեւորության արդյունք է։ 172 ՀՀԿ172ի եւ ՀԺԿ172ի վերջին շրջանի բանակցությունների առնչությամբ պարտադիր շեշտում եք, թե այլ տեսակետ ունեք իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ Հստակեցրեք խնդրեմ, թե որո՞նք են տարբերություններն այս խնդրի նկատմամբ ՀՀԿ172ի ներկայիս մոտեցումներից։ 172 Երբ հաշվի ենք առնում ե՛ւ անցյալը, ե՛ւ ներկան, ե՛ւ ապագան, իմ կարծիքով, ամենակարեւորը վեցյակի համագործակցության արմատավորումն է։ Իհարկե, եթե այդ 6172ին կմիանան այլ քաղաքական ուժեր եւս՝ ավելի լավ։ Եվ որեւէ բան չպետք է խոչընդոտի դրան։ Իմ կարծիքով, սա հենց սկզբունքային մոտեցումն է։ Ցավոք, երբեմն, այս կամ այն պատճառով, լինում են շեղումներ։ 172 Իսկ ինչո՞ւ առավել նախընտրելի չի թվում յոթնյակի համագործակցության գաղափարը, որն ասպարեզ են դուրս բերել Ձեր կուսակցական ընկերները։ 172 Եթե ութ լիներ եւ ինը, բնականաբար, ավելի դուր կգար։ Յոթի դեմ էլ բացարձակապես ոչինչ չունեմ։ Բայց երկակի կարգավիճակներն, ինչքան գոնե ինձ է հայտնի, քաղաքական մյուս ուժերի մոտ խնդիրներ են առաջացնում։ 172 Ի՞նչ երկակի կարգավիճակի մասին է խոսքը։ 172 Այսինքն, ե՛ւ «Միասնություն», ե՛ւ այդ դաշինքը յոթնյակում ներկայացնող ուժեր։ 172 Ողբերգական չհամարելով, այսուհանդերձ, արձանագրել եք այս խնդրում ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ գնահատականների տարբերությունը։ Ի վերջո, որոշակիորեն ո՞ր հարցում է արմատական տարաձայնությունը։ 172 Իմ գործընկերները երեկ ներկայացրել են կուսակցության որոշումները։ Եվ այն, ինչ հիմա ասացի, կարծում եմ, իրենց մեջ խնդիրներ են պարունակում։ Այստեղ է տարբերությունը։ 172 Քաղաքագետներից մեկն աններելի էր համարել, որ ՀՀԿ172ն իր առջեւ ուժերի վերադասավորման եւ նոր մեծամասնություն կազմելու խնդիր դրեց եւ չլուծեց այն։ Դիտարկումը ճշգրի՞տ է։ 172 Կարծում եմ, այժմ մի փոքր ավելի վատ է վիճակը, քան մինչ վերջին իրադարձությունները։ Բայց հնարավորություններ դեռ պահպանվում են այդ խնդիրը լուծելու համար։ Երկրի ապագայի համար ինքս չափազանց կարեւորում եմ այդ համաձայնությունն ու համագործակցությունը։ 172 Ձեր գնահատմամբ, դաշինքի վերստեղծումը հիասթափությո՞ւն առաջացրեց հնարավոր դաշնակից 5 խորհրդարանական կուսակցությունների մոտ։ 172 Իհարկե, խնդիրներ առաջացրին, քանի որ իրենք հենց սկզբից այդ հարցն արծարծում էին, թե ի վերջո ինչպիսի՞ն է լինելու «Միասնություն» դաշինքի ճակատագիրը, պետք է հստակություն մտցնել։ Սա նրանց հարցադրումներն էին։ Բայց թե հիասթափություն ապրեցին կամ ոչ՝ երեւի իրենք պիտի պատասխանեն։ Ճիշտն ասած, վերջին շրջանում (նախորդ եռօրյայից սկսած) իրադարձությունների զարգացման մեջ տրամաբանության սկզբունքները կարծես թե կորել են։ Եվ Սեմյուել Բեքեթն իր բոլոր պիեսները կտար հանուն նրա, որ ինքը լիներ այս ամբողջ սցենարի հեղինակը։ 172 Այսինքն, կատարվածն այդքան աբսո՞ւրդ է։ 172 Ես այդպես եմ գնահատում։ 172 Իսկ այս դեպքում ո՞վ է Գոդոն։ (Տիգրան Թորոսյանն ի պատասխան միայն լիաթոք ծիծաղեց172 Ա. Ի.)։ 172 Գտնում եք, թե «Միասնության» վերակենդանացումն ինքնանպատակ եւ արհեստակա՞ն է։ 172 Կարծում եմ, որ նախորդ ամբողջ ընթացքը չի կարելի ուղղակի ջնջել եւ մոռանալ։ Եվ երբ դրանք հաշվի ենք առնում՝ ինչ172որ արհեստական բան կա այսօր կատարվողի մեջ, իմ կարծիքով։ Բայց քաղաքականության ու դիրքորոշումների մեջ արհեստական շտրիխները շատ վտանգավոր են, քանի որ կարող են հետագա բարդությունների նոր հիմքեր լինել։ 172 Արդյոք «Միասնությունն» ունի՞ ապագայի որեւէ հեռանկար։ 172 Դաշինքի վերականգնման կամ վերակենդանացման համար պետք է լուրջ հիմքեր լինեն։ Պետք է բացատրություններ լինեն, թե ինչու այդպես եղավ եւ դրանից հետո նոր կարող է այդ մասին խոսակցություն լինել։ Եվ արդեն արժեզրկվել են, կարծում եմ, բոլոր այն խոսքերը, թե դաշինքն արժեք է, պետք է պահպանել, մենք բոլորս ցանկանում ենք դա եւ այլն։ Ի վերջո, այդ ամենի ետեւում պիտի լինեն հստակ սկզբունքներ, գաղափարներ եւ ոչ թե ուղղակի ցանկություններ։ Ես համոզված եմ՝ նրանք ովքեր ասում են, թե «պետք է պահպանել» եւ այլն, ավելի շատ չեն ուզում, որ դաշինքը կայանար եւ իսկապես լուրջ քաղաքական ուժ լիներ, քան ես։ 172 Բանակցություններին չեք մասնակցում՝ գուցե Ձեր նշած անհրաժեշտ բացատրությունները ներկայացվե՞լ էին։ Գուցե առարկայորեն հիմնավորվե՞լ էր, թե ինչու է հարկավոր պահպանել «Միասնությունն» անգամ հայտնի տարաձայնությունների պայմաններում։ 172 Այդ բացատրությունները եւ դրանց հիմնավորումները պետք է նրանք ներկայացնեն, ովքեր այստեղ տեսնում են այդ հիմքերը։ Ցավոք սրտի, ես լուրջ հիմքեր չեմ տեսնում, թե դաշինքը հետագայում իսկապես կկարողանա լիարժեք գործել։ 172 Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ինչի համար էր այս ամբողջ աղմուկ172աղաղակը՝ խոսնակափոխություն նախաձեռնելը, ինչ172որ հայտարարություններ անելը, եթե ամեն ինչ մնալու էր նույնը։ 172 Իհարկե, երբ իրադարձությունները սկսվեցին, դրանք ունեին իրենց հստակ տրամաբանությունը եւ սկզբունքները։ Եվ խոսնակի փոփոխությունը հետեւանք էր՝ ոչ թե նպատակ։ Թեեւ կային ուժեր, որոնք հակառակն էին փորձում ապացուցել։ Այժմ, անկեղծ ասած, իրոք որեւէ տրամաբանություն եւ սկզբունք չեմ տեսնում այս ընթացքում, ցավոք սրտի։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ