Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 11,2000 00:00

«ԿՈՒԶԻ՝ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ, ԿՈՒԶԻ՝ ՈՉ» ԱԳ նախկին նախարարի կարծիքով, պետությունը առայժմ չպետք է խառնվի Հայ դատի հարցերին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է, թե Ցեղասպանության ճանաչումը չի կարող խոչընդոտել հայ172թուրքական հարաբերություններին։ Ճիշտ նույն պահին էլ պրն Օսկանյանը սխալվում է, քանի որ թուրքական մամուլը եւ իշխանությունները չափազանց բուռն արձագանքեցին ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի հայտարարությանը։ Արդեն երեկ Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը խիստ կտրուկ հայտարարություն արեց Թուրքիայում գտնվող 30 հազար հայերին վիզաներ չտալու եւ Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմակայանների մասին։ Բազմիցս նշվել է, որ ԱՄՆ172ի պոտենցիալ կոնգրեսականների եւ նախագահի թեկնածուների համար Հայկական հարցը դարձել է ընտրությունից172ընտրություն ամերիկյան հայ համայնքի ձայները իրենցով անելու հարմար խայծ։ Բայց մեկ է, հայերս խելքի չենք գալիս։ Որքանո՞վ է ճիշտ այս պահին բարձրացնել Ցեղասպանության ճանաչման հարցը։ Դա հայերին ավելի շատ չի՞ վնասի։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ. «Մեր օրոք Ցեղասպանության հարցը չի եղել մեր արտաքին քաղաքականության հիմքում։ Մենք այդ հարցը չենք արծարծել տարբեր ատյաններում, կամ արծարծել ենք, եթե կոնկրետ նպատակ ենք ունեցել այդ պահին։ Օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ172ն հայտարարեց, որ Օսմանյան կայսրության 700172րդ տարեդարձը պաշտոնապես նշվի եւ պաշտոնապես մտցվի ՅՈՒՆԵՍԿՕ172ի հիշարժան տարեթվերի ցուցակի մեջ։ Այդ ժամանակ Հայաստանը դեմ էր նման մոտեցման եւ մեր հիմնական առարկությունը եղել է այն, որ Օսմանյան կայսրության օրոք գենոցիդ է իրականացվել թե՛ հայ ժողովրդի, թե՛ հույների, թե՛ բուլղարացիների հանդեպ։ Մեր ջանքերի շնորհիվ ձեւակերպումը փոխվեց, մտավ «Օսմանյան բազմազգ մշակույթի ձեւավորման 700172րդ տարեդարձ» ձեւակերպումը»։ Ալեքսանդր Արզումանյանի ասելով, Հայ դատի հարցը եղել է «Սփյուռքի կազմակերպությունների հիմնական մոդուս172վիվենտին, նրանք առանց այդ հարցի չէին էլ կարող հայապահպան գործունեություն ծավալել։ Նորմալ է, որ դաշնակցությունը դա հետապնդել է, բայց դա պետականորեն չպիտի հրահրվի, որովհետեւ դա կսրի հարաբերությունները»։ Այնուհետեւ, պրն Արզումանյանը չմոռացավ հիշեցնել, որ իրենց օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են Ցեղասպանությունը, Ցեղասպանության թանգարանն է բացվել։ Իսկ արժե՞ իբր անցնել, արդյո՞ք Կոնգրեսի այդ որոշումը կարո՞ղ է լրջորեն շարունակվել եւ շարունակություն ունենալ. «Սա անհեթեթություն է, անկախ Հայաստանի անկախ պետության գոյությունից, նման բանաձեւերի ամերիկյան Կոնգրեսը բազմիցս անդրադարձել է. դեռեւս 89172ին, երբ Հայաստանը խորհրդային էր, ոչ միայն Կոնգրեսը, այլեւ ամերիկյան Սենատը անդրադարձան այս հարցին եւ Սենատում Թուրքիային դատապարտող բանաձեւը դրվեց քվեարկության եւ 53/47 ձայնով մերժվեց։ Սա հայկական լոբբիի նվաճումն էր։ Ցավոք, դրանից հետո հարցը հանվեց։ Այսինքն՝ անկախ պետությունից, Սփյուռքն այդ բանը արել է եւ ինչ172ինչ հաջողությունների հասել է»։ Այսօրվա քննարկվելիք բանաձեւը որեւէ իրավաբանական ֆունկցիա չի կրում, դա պարզապես երաշխավորում է երկրի նախագահին, որ ամեն տարի ապրիլի 24172ին իր ավանդական ուղերձում ոչ թե ասի՝ 15 թվի ջարդերը, այլ՝ օգտագործի «Ցեղասպանություն» բառը։ Իսկ դա արդեն կախված կլինի տվյալ նախագահից. կուզի՝ կօգտագործի, կուզի՝ ոչ։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել