Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է բացահայտել. «Պետք է ասել, որ հետխորհրդային տարածքում Արեւմուտքի հայտնի ուժերը վերահսկողություն հաստատելու իրենց մղումը կարողացան էապես բավարարել մի կոնկրետ մեթոդ մշակելով, որի էությունը քաղաքական վերնախավերի զգալի մասի գնումն էր։ Այսինքն՝ ուղղակի կամ, ավելի հաճախ անուղղակի ճանապարհներով գնում էին կուսակցություններ, պատգամավորներ, լրատվության զանգվածային միջոցներ։ Շատ տեղերում դա զգալի հաջողություններ բերեց։ Միակ երկիրը, որտեղ այդ մեթոդը «ֆիասկո» ապրեց՝ Հայաստանն էր… Չնայած այդ գնումներն էապես իրականացվել են նաեւ Հայաստանում՝ նրանք համոզվեցին, որ միայն քաղաքական վերնախավին գնելը բավարար չէ, եւ անհրաժեշտ է գնել առնվազն մեր ամբողջ ժողովրդին»։
ՆԱԽՈՐԴ
Մի՞թե այդքան կարճ է մարդկային հիշողությունը, որ որեւէ մեկը չկարողացավ ճիշտ գուշակել, թե ընդամենը մեկ ամիս առաջ էր ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ասել. «Առաջիկա 4 տարվա ընթացքում նման վերադասավորությունները մեզանում կարող են շարունակական լինել։ Յուրաքանչյուր նոր թեկնածուի ընտրության խնդիրն այսօր շատ է բարդացել»: Նա նաեւ մարգարեաբար կանխատեսել է. «Այսօր չենք կարող ունենալ ձայների այն հզոր մեծամասնությունը, որով ես ընտրվել եմ»։