ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում բացահայտել է, որ նույն «Գրեյթ Վելլի» ընկերությունը, որին «Պեռնո Ռիկարի» ճնշման հետեւանքով արգելեցին «Արարատ» ապրանքանիշով կոնյակ արտադրել, գրանցվում է ԼՂՀ-ում՝ «Գրեյթ Արցախ» անունով։ Եվ այն արտադրելու է ինչ կամենա՝ օղի, գինի, կոնյակ։ Ապրանքանիշի հարցը, ճիշտ է, դեռ քննարկվում է, բայց Անուշավան Դանիելյանը նշել է. «Պեռնո Ռիկարը» գործում է Հայաստանի տնտեսական տարածքում։ Եվ մենք «Պեռնո Ռիկարի» հանդեպ ոչ մի պարտավորություն չունենք»։
«ՆՈՎՈՅԵ ՎՐԵՄՅԱՆ» ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ
«Առավոտի» տեղեկություններով՝ «Նովոյե վրեմյա» թերթի խմբագրական խորհուրդը թերթի հիմնադիր եւ հովանավոր Արկադի Վարդանյանին հայտնել է, թե իրենք ուզում են անկախ թերթ հրատարակել եւ հրաժարվում են պրն Վարդանյանի հովանավորությունից։ Միաժամանակ թերթի աշխատակազմին խմբագրական խորհուրդը տեղեկացրել է, թե նոր հովանավորի հարցը կլուծվի երկու ամսվա ընթացքում։
Կարդացեք նաև
ԴԵՂԻՆ ՔԱՐՏ
Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային խաղի ընդմիջմանը հաղորդավարի հայտարարությանը, թե խաղին ներկա է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մարզադաշտն արձագանքեց բուռն սուլոցներով։
АРГЕНТИНА-ЯМАЙКА – 5:0
Երեկ Մինսկում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 0:5 հաշվով պարտվեց Բելառուսի թիմին: