Լրահոս
Օրվա լրահոսը

66 ՁԱՅՆ ԿՀԱՎԱՔՎԻ՞

Հոկտեմբեր 11,2000 00:00
Tigran Torosyan

Արդյոք ՀՀԿ-ն ու ՀԺԿ-ն միայն սեփական ուժերով կարո՞ղ են ԱԺ նախագահի հարց լուծել, մանավանդ, որ խորհրդարանական այլ կազմավորումների մեծամասնությունը եւ անգամ ՀԿԿ-ն կարծես տրամադիր չէ կողմ քվեարկել Աշոտ Գալոյանին։ «Առավոտի» այս հարցադրմանն ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն այսպես արձագանքեց. «Ձեր հարցի պատասխանը շատ պարզ ու թվաբանական է։ Դա այնքան ակնհայտ է, որ անգամ պատասխանելու կարիք չկա»։ Նշենք, որ ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միասնական ձայների թիվը 50-ի էլ չի հասնում։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԷՐ ՍԽԱԼ, ԹԵ՞…

Ara papyan

ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանի ներկայացմամբ, շուրջ մեկ ամիս առաջ, երբ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի նիստում արտգործնախարար Վարդան Օսկանյանին հարցրել են Մեղրի-Լաչին տարածքային փոխանակման մասին եւ նա հստակ պատասխանել է, որ նման հարց գոյություն չունի եւ իրենք մերժում են նմանատիպ բոլոր խոսակցությունները, Եվրամիության ֆրանսիացի ներկայացուցիչը հարց է տվել. «Մենք երեկ ենք եղել ՀՀ նախագահի մոտ ու Մեղրիի կապակցությամբ լսել ենք եւ նրա կարծիքը… Մի՞թե ձեր միջեւ տարաձայնություններ կան»։ Այս միջադեպի վերաբերյալ «Առավոտը» մեկնաբանություններ խնդրեց ԱԳՆ խոսնակ Արա Պապյանից։ «Քանի որ խոսակցությունն ընթացել է անգլերեն, գուցե թյուրըմբռնում է եղել պատգամավորի կողմից,- ենթադրեց պրն Պապյանը։- Նախարար Օսկանյանը եւս մեկ անգամ հստակեցրել է, թե նման առաջարկ եղել է եւ այն ի սկզբանե մերժվել է»։

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ՞

Aleqsandr arzumanyan

«Հայաստանի Հանրապետությունը այսօր կողմնակալություն է անում, խառնվում է հարցերի եւ տեղի-անտեղի հայտարարություններ անելով, համայնքում վարում է Թուրքիայի տեսանկյունից ոչ կոնստրուկտիվ քաղաքականություն»,- ասում է ԱԳ նախկին նախարար Ալ. Արզումանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031