Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍԱՓՈՂԸ ԹՈՂԵՔ ԵՎ ՍՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵՔ

Հոկտեմբեր 07,2000 11:39
Robert Qocharyan

Վերջապես պարզվեց, թե աղետի գոտու չվերականգնման հարցում ովքեր են մեղավոր՝ ՀՀ պատգամավորները։ Այս մեղադրանքը ազգային երեսփոխաններին ուղղեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պրն Քոչարյանը աղետի գոտու եւ պատգամավորների միջեւ շատ հետաքրքիր կապ է տեսնում. «Եթե պատգամավորները կարողանան ավելի ակտիվ աշխատել բարերարների հետ…«Օրինակ, եթե այսօր ամեն պատգամավոր մի բարերար գտնի, որը մի սյուն բարձրացնի, աղետի գոտու հարցը վաղուց լուծված կլիներ»։

Ստացվում է, որ նախագահ Քոչարյանը ճիշտ ուղու վրա է՝ բարերարներին գտնում է (կամ՝ իրենք են նախագահին գտնում), բերում է աղետի գոտի եւ ասում՝ մի սյուն սարքեք։ Իսկ պատգամավորները՝ սխալ ուղու վրա են՝ բարերար չեն գտնում։ Դրա համար էլ աղետի գոտու օրը օր չի։ Շատ հետաքրքիր է ստացվում։ Նախագահը պատգամավորների իսկական դերն ու նշանակությունը երկրի կայացման գործում, մեղմ ասած, ճիշտ չի պատկերացնում։

Հիշեցնենք, որ պատգամավորները օրենսդիրներ են։ Թեպետ մեր խորհրդարանի թեթեւակի զննումը ցույց է տալիս, որ նախագահն այնքան էլ չի սխալվում՝ այս խորհրդարանից ի՞նչ օրենսդրական մարմին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031