ՆՈՒՅՆՆ ԷՐ ԵՐԵԿ, ՆՈՒՅՆՆ Է ԱՅՍՕՐ Հրապարակված լուրը, թե Ցվետանա Պասկալեւան մամուլից է տեղեկացել, որ «Ասպեկտ» հաղորդաշարը փակվել է ռուսերենի իր վատ իմացության պատճառով, տարտամ զգացողության տեղիք տվեց, թե ինչ172որ ժամանակ այս ամենն արդեն եղել է։ Սակայն սա դեժավյու չէր։ 1997172ի հոկտեմբերի 29172ին «Առավոտում» հրապարակված հարցազրույցում Հայաստանի ազգային հեռուստատեսության տնօրեն Համլետ Գասպարյանն «Ասպեկտը» հաղորդացանցից հանելու դրդապատճառ որպես նաեւ նշել էր. «Բազմաթիվ բողոքներ կային ե՛ւ ռուսախոսներից, ե՛ւ հայախոսներից, որ Ցվետանա Պասկալեւայի հաղորդումներում «վիրավոր» ռուսերեն էր հնչում»։ Սա ճիշտ էր ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այժմ։ Բայց ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այժմ ճիշտ չէ, թե «Ասպեկտն» այդ պատճառով է փակվել։ Այն ժամանակ էլ էր հայտնի, որ իրական պատճառը Վահան Հովհաննիսյանի եւ Հրանտ Մարգարյանի մասին Ցվետանա Պասկալեւայի հաղորդումներից ՀՀ առաջին նախագահի դժգոհությունն էր։ Այժմ էլ է հանրահայտ, որ Սամվել Բաբայանի մասին բուլղար լրագրողուհու հաղորդումից դժգոհ էր ՀՀ երկրորդ նախագահը։ (Շնորհավորում եմ գործընկերոջս՝ լրագրողի իսկական տեսակն է իշխանություններին միշտ անհաճո լինելը)։ Ի դեպ, նմանություններն այսքանով չեն սպառվում։ Համլետ Գասպարյանը չէր ցանկացել հանդիպել Ցվետանայի հետ եւ արգելման դրդապատճառների վերաբերյալ բացատրություն տալ։ Իսկ Տիգրան Նաղդալյանն էլ քարտուղարուհու միջոցով էր փոխանցել, թե մտադիր չէ հանդիպել լրագրողի հետ եւ իր պատասխանն այն է, ինչ գրված է թերթում։ Բայց կարող է հարց առաջանալ, թե ինչու այժմ, ինչպես այն ժամանակ՝ լրագրողական կազմակերպությունները քաղաքական պատճառներով արգելված հաղորդման համար բողոքի ցույցեր չեն անում նախագահի նստավայրի դիմաց, քննարկումներ չեն կազմակերպում եւ այլն։ Ճիշտն ասած, հարցի պատասխանը չունեմ։ Կամ էլ, գուցե ոչ միայն քաղաքական գործիչներն են հոգնում պայքարելուց, այլ նաեւ լրագրողնե՞րը։ Բացի այդ, կարծես իմաստազրկում եւ թեւաթափ է անում այն իրողությունը, որ քո կողքին հոռի երեւույթների դեմ պայքարածը հայտնվելով չինովնիկի աթոռին՝ իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես պահում էր նա, ում դեմ ընդվզում էինք։ Ա. Ի.