Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՔԵՌԻՆ Է «ՓԵԹԱԿՈՒՄ»

Հոկտեմբեր 07,2000 00:00
petak

«Փեթակ» շուկայի վերաբերյալ «Առավոտի» սեպտեմբերի 27-ի հրապարակման հաջորդ օրն իսկ այնտեղ տեղադրված խաղային ավտոմատները հանել-տարել են։ Այս մասին թերթին հայտնած ընթերցողը նաեւ ասաց. «Բայց ձեր թղթակիցն արձանագրել էր, չէ՞, որ ավտոմատները կան, գործում են։ Դե, եթե պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը իրոք հավասար դաշտ է փորձում ապահովել՝ թող դրանց համար չմուծված հարկերի եւ առանց լիցենզիայի գործունեության համար տույժեր եւ տուգանքներ նշանակի»։

«Փեթակի» արտոնյալ վիճակն, ի դեպ, ՀԴՄ-ների դեմ բողոքող կրպակավարներն էլ «Առավոտի» թղթակցին բացատրել էին նրանով, որ այդ շուկայի տերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի քեռին է։

ԲԱՐԵԽՈՍԵՔ ԽԵՂՃ «ՄԱՇԻՆԻՍՏԻ» ՀԱՄԱՐ

Artashes Gexamyan

Արտաշես Գեղամյանի հանդիպմանը երկաթուղայինների մշակույթի պալատում մի մարդ իրեն կոտորում էր հարց տալու համար։ Երբ վերջինիս ձայն տվեցին, պահանջեց, որ կարճ փեշով երգչուհիներին փողոցում մի ժամ խոսեցնելու փոխարեն մեր հեռուստաընկերություններն անդրադառնան վաստակավոր «մաշինիստներին», նրանց «մի հատ մեծարեն, ասուլիսներ կազմակերպեն»։

ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ

dat

Հավանաբար, Ստեփանակերտի նախկին քաղաքագլուխ Կարեն Բաբայանի դատավարությունը նախագահի Ստեփանակերտի դատավոր Նաիրի Հակոբյանը։ Վերջինս ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանի տղան է, Վահրամ Աղաջանյանի «դատավորը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031