Աշոտ Բլեյանի դատաքննության ավարտին հնչած մեղադրական ճառը փաստորեն պետական գաղտնիքի պես է պահպանվում։ Երեկ լրագրողները փորձել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարանից պարզել այդ ճառի գոնե վերջին մասի բովանդակությունը, սակայն կտրուկ մերժում են ստացել։ Ինքը՝ Աշոտ Բլեյանն էլ դեռ չգիտի, թե ի վերջո ինչի մեջ են իրեն մեղադրել։ Մեղադրական ճառին ծանոթանալու հնարավորություն նրան տրվելու է միայն երկուշաբթի։
ԲԱՆԱԿՑԵՔ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Մամուլում հրապարակվել է, թե ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը չի մասնակցում ՀՀԿ-ՀԺԿ բանակցություններին, քանի որ, իր խոսքերով, պարզապես չի ցանկանում մասնակցել քաղաքականից ցածր մակարդակ ունեցող խոսակցություններին։ Մինչդեռ ՀԺԿ գործիչներից մեկն «Առավոտին» հայտնեց, թե Տիգրան Թորոսյանի չմասնակցելը բանակցություններին՝ իրենց նախապայմանն է։ Ի դեպ, երեկ երեկոյան Արմեն Խաչատրյանն այցելել է Հայկոմկուսի գրասենյակ՝ թերեւս դարձյալ բանակցելու նպատակով։
Կարդացեք նաև
ՈՒՐԻՇ ՈՏՔԵՐ ԿԱԽԱՂԱՆԻՆ ԹՈՂ ՄՈՏ ՉԳԱՆ
Երկաթուղայինների մշակույթի պալատում իր կուսակիցների հետ երեկվա հանդիպման ժամանակ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը պատմում էր, թե ինչպես են իր յուրաքանչյուր արիասիրտ ելույթից հետո «ներքին մարմիններ» կանչվում իր ազգականները։ «Բայց նրանք ո՜չ մի բան չեն կարող անել։ Եթե իմ դեմ բան ունենային, վաղուց կկախեին»։
ԳՈՐԾԸ ԿԻՍԱՏ ՉՄՆԱՑ
Դատական վերջին դռնբաց նիստում Աշոտ Բլեյանը հիշեցրեց, որ «Հանրապետական» մարզադաշտի վերակառուցման գաղափարի եւ դրա իրականացման քայլերի նախաձեռնողի իրավունքը Վանո Սիրադեղյանինն է։ Բլեյանն անհրաժեշտ էր համարում, որ մարզադաշտի վերաբացմանը նրա ավանդը չշրջանցվի։