Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2000 00:00

ՕՐՀՆՎԻ ՆԵՐԿԱ ԱԺ-Ն ԵՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՐԱ Չի կարող զարմանալի չթվալ փոքր-ինչ ժամանակավրեպ մի հարցադրում. եթե ՀԺԿ-ի կադրերից ԱԺ-ում ձերբազատվելու ցանկության պատճառներից էր, որ նրանք դեմ քվեարկեցին բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը եւ չպաշտպանեցին կառավարությանը, ի՞նչ տրամաբանությամբ էին (են) փոխխոսնակների աթոռներին ցանկանում բազմեցնել Վարդան Այվազյանին եւ Արթուր Բաղդասարյանին։ Նրանցից առաջինն, ինչպես հրապարակավ հայտարարեց պատգամավորներից մեկը՝ ուղղակի փախել էր ԲԷՑ -երի քվեարկությունից։ Իսկ երկրորդը քվեարկել էր «դեմ»։ Ավելին, Արթուր Բաղդասարյանը կրպակներում հսկիչ դրամարկղերի ներդրման հարցում կառավարության անխոնջ քննադատն է եւ կազմակերպված ցույցերի ոգեշնչողներից մեկը։ Իսկ դրանք հո սոսկական քվեարկություն չե՞ն՝ ալիքը քիչ էր մնում սրբեր-տաներ կառավարությունն էլ, իր ծրագիրն էլ։ Ընդհանրապես, կարծես գործում է Այգեկցու հայտնի առակի տրամաբանությունը։ Հիշո՞ւմ եք այն պառավ կնոջը, որ օրհնում էր իրեն նեղող թագավորին, քանի որ, երբ անիծել էր նրա նախորդներին՝ հաջորդներն ավելի վատն էին դուրս եկել։ Դժգոհ էինք Գերագույն խորհրդից՝ 1995-ի ԱԺ-ն ավելի վատը դուրս եկավ։ Իհարկե, նրանք պատգամավորների հրեշտակախումբ չէին, բայց ներկա խորհրդարանի հետ համեմատության եզր անգամ չկա։ Այս պնդման իսկությունը կարող է հաստատել յուրաքանչյուրը, որի ականջները «թառամել» են խորհրդարանական միջանցքներում հաճախ հնչող մի քանի հարկանի հայհոյանքներից։ Կամ, ովքեր տեղյակ են, որ խմբերից մեկի ղեկավարի պաշտոնանկությանը ձգտողները որպես հիմնական էին ներկայացնում գողական փաստարկը. «զապադլո ա՝ գործ տվող ա»։ Կամ, ովքեր իրազեկ են, որ քվեարկության վերաբերյալ որոշումները երբեմն խմբերում այսպես են կայացվում. «Ով որ «դեմ» քվեարկեց՝ գ… ա»։ Այնպես որ՝ պետք չէ խորհրդարանի որեւէ պաշտոնյայի, կամ ընդհանրապես՝ ԱԺ-ին դիպչել. արժե զգուշանալ վատթարից։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031