Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԹԻԿՆՈՑ ՈՒՆԻ

Հոկտեմբեր 05,2000 00:00
tiknapah

ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանյանը ոչ միայն թիկնոց ունի, զանգ եւ մուրճիկ, այլեւ այս օրերին «նվեր» է ստացել երկու պատկառելի… թիկնապահ։ Չնայած նա սիրում է անվերջ հպարտանալ, թե «Խազյայինը ես եմ այստեղ, վոտ տակ», սակայն պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ոչ մի «խազյային» թիկնապահով տուն չի գնում։

ՀԱՑԸ ԺԻՆԳՅԱԼՈՎ, ՀԱՎԸ՝ ԺՈՒՉՈԿՈՎ

Mher Arshakyan

Երբ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը փորձ էր արել ոստիկանների հարեւանությամբ հպարտորեն ճեմող հավին նկարել, ոստիկանները սաստել էին, թե «էդ հինչըս անըմ, գաղտնի օբյեկտ ես նկարո՞ւմ»։

– Հավը ի՞նչ օբյեկտ,- հարցրել էր Մհերն ու լռել։

Երեկ ինձ ու Մհերին մոտեցած մի լուրջ աղբյուր զարմացած հանդիմանեց նրան, թե՝ չգիտեի՞ր, որ հավի վրա ժուչոկ են դնում, որ ինչ-որ պետք է՝ լսեն…

ԿԱՐՈՂ Ա՞…

Samvel Babayan

Սամվել Բաբայանը «ապօրինի» պահած զենքերի մասին խոսելով ասաց, որ Սերժ Սարգսյանից նվեր ստացած զենք էլ ունի…

ՄԻԱԿ «ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԸ»

Samvel Babayan

«Սամվել Բաբայան +14» քրգործի մեղադրականում բոլոր ամբաստանյալների տվյալների մեջ նշված է նրանց կուսակցականությունը։ Բոլորն իհարկե անկուսակցական են։ Սամվել Բաբայանի համար այդ հարցը առկախ է մնացել։ Հավանաբար չեն էլ հարցրել։

ԱՊՐԻԼԻ 3-Ի «ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

dat

Ապրիլի 3-ի ինքնախոստովանական ցուցմունքը Սամվել Բաբայանը երեկ ընդհանրապես չընդունեց, որքան էլ որ փորձ էր արվում մեղադրող тройка-ի կողմից նրա վրա բարդել այն։ Ս. Բաբայանի պաշտպանը (առաջին)՝ Ա. Գալստյանը, որը որպես վկա է հրավիրվել երեկ, անզգուշորեն բերանից թռցրեց, որ «քննիչը ասում էր ու գրում էր»։ Ամբաստանյալ Լեւոն Միրզոյանն էլ ասաց, որ ժամանակին հրաժարվել է այս պաշտպանից, որովհետեւ. «Ես ջոկալ եմ, որ քննիչ է սա եւ ոչ պաշտպան»։

ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ՝ ԽՈՐՈՎԱԾԱՆՈՑ

Vardan oskanyan

Երեկ լրագրողներից մեկը Վ. Օսկանյանից փորձեց ճշտել՝ իրո՞ք Աշխաբադում հայկական դեսպանատան շենքում խորովածանոց է բացվել։ Պրն նախարարը հաստատեց լրագրողի ստացած տեղեկությունը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031