Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 05,2000 00:00

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ 37-ի ցուրտ աշունը ԼՂՀ-ում Սամվել Բաբայանին շարունակում էր հարցեր տալ մեղադրողների տրոյկան՝ Մավրիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Շատ հարցեր ուղղակիորեն կապ չունեին իրենց իսկ կողմից առաջադրված մեղադրանքի հետ եւ այդ հարցերից 37 թվի բույրն էր զգացվում։ Սկիզբը՝ նախորդ համարում 172 Դուք չե՞ք ժխտում, որ հրավիրել եք ժողով շտաբում եւ քննարկել եք 3 հարց։ Որո՞նք էին։ 172 Առաջին հարցը, որ՝ բանակը զերծ մնա որեւէ քաղաքական խաղից, 2172րդ՝ բանակցում են նախագահի հետ եւ 3172րդը՝ ուժային մեթոդով իշխանություն են վերցնում։ 172 Դո՞ւք եք այդ հարցերը մտցրել օրակարգ։ 172 Այդ հարցերը, որոնք բխել էին առաջարկներից եւ խոսակցություններից, որպես հրամանատար ես եմ դրել քննարկման։ 172 Չե՞ք ժխտում ուրեմն, որ նման ցանկություններ ունեցել եք, որպեսզի ուժային մեթոդով գրավեք իշխանությունը։ 172 Ճիշտ հակառակը։ Ես կխնդրեի, որ8230 Արմեն Աբգարյանը գա այստեղ, ասի, քանի հոգի են եղել, ո՞վ չի թողել, որ էդ ուժային մեթոդը կիրառվի։ 172 Դուք այն ժամանակ պաշտպանության նախարարն էիք եւ բանակի հրամանատարը։ Ո՞վ է նման իրավունք վերապահել ձեզ՝ քննարկել նման հարցեր։ 172 Իրավիճակը։ 172 Ի՞նչ իրավիճակ։ 172 Սրված իրավիճակը Ղարաբաղի ներսում։ 172 Ձեր եւ նախագահի մասի՞ն է խոսքը։ 172 Մենակ իմ եւ նախագահի մասին չէ խոսքը։ Ես դրանից առաջ փորձում էի ձեւակերպել, դուք չթույլատրեցիք (խոսքը իրավիճակային գնահատականի մասին էր172 Ռ. Մ.), ասելով, որ դա ընդհանուր գործի հետ կապ չունի, ձեր իսկ կողմից արգելվեց։ 172 Ամբաստանյալ Բաբայան, դուք պաշտպանության նախարարն էիք, ՊԲ հրամանատարը։ Ուրեմն դուք գիտեիք, ավելի շատ պարտավոր էիք իմանալ, որ բանակը քաղաքականության հետ ոչ մի կապ չպիտի ունենար եւ, համենայնդեպս, քննարկել եք այդ հարցը՝ ուժային հարցը։ Եվ դուք իրոք չեք հրաժարվել այն մտքից, որ ուժային մեթոդով կարող եք գրավել իշխանությունը, ճի՞շտ է։ 172 Ես ասում եմ, որ դա սուտ է։ Ես ուժային մեթոդով ճիշտ հակառակը՝ արգելել եմ ընդհանրապես խոսել դրա մասին, եւ էդ նույն ելույթում ձեր առաջ դրված ժողովրդին դիմել եմ, որ որեւիցե անգամ չի լինելու ուժային մեթոդով։ 172 Ո՞վ է մտցրել այդ հարցը. ուժային մեթոդի։ 172 Ես կխնդրեի, որ ուղիղ ինձ այդ հարցը չտայիք8230 172 Եթե ես ճիշտ հասկացա, չե՞ք իմանում ո՞վ է մտցրել այդ հարցը։ 172 Ես կոնկրետ իմանում եմ, բայց չեմ ուզում անուններ տալ, քանի որ ալերգիա է բռնում մարդկանց մոտ։ 172 Հարգելի նախագահող,172 դիմեց Մավրիկ Ղուկասյանը դատավոր Սուրեն Ալեքսանյանին,172 ամբաստանյալը գիտի ով է հարցը մտցրել, բայց չի ասում…8230 Ես այս ամենը սղագրում եմ պատմության համար։ Նաեւ այն բանի համար, որ մարդիկ իմանան. ով՝ ում է դատում, ով՝ ում է մեղադրում եւ ինչպես։ Պատմության համար արժե հիշել նաեւ դատավոր Սուրեն Ալեքսանյանին, որը լսելով Ազգային հերոսին խոշտանգումների ենթարկած նոր «հերոսների» մասին, անվրդով հարցնում էր հայոց բանակի սպային. 172 Որ կռվել եք, կռվի ժամանակ չե՞ք վիրավորվել։ Միտումն ակնհայտորեն մեկն էր. այս դեպքում կոծկել, քողարկել կատարվածը դրա տակ։ Սամվել Բաբայանը պատասխանեց. 172 Ոտիս ասկոլկի տեղ կա…8230 Դարձյալ պատմության համար շարունակեմ մեղադրող172Ս. Բաբայան հարցաքննությունը։ Ինչպես տեսնում եք ահաբեկչության բուն կատարման մասին խոսք չկա։ 172 Ովքե՞ր են 80%172ը (խոսքը ուժային մեթոդով հարցը լուծելու մասին էր172 Ռ. Մ.), անուններով։ Ում որ հիշում եք, կարող եք ասել։ 172 Չեմ ուզում որեւիցե մեկի անունը տալ, որպեսզի հետագայում պրոբլեմներ չառաջացնեմ։ Մեղադրողները՝ տրոյկան, դատարանում իրեն այնպես է պահում, կարծես նոր է լսում պաշտպանության բանակի նախկին հրամանատարի խոշտանգումների մասին։ Ձեւացնում, թե իրենք «մարդասիրաբար» բժշկական օգնություն են ցույց տվել։ 172 Հիշո՞ւմ եք, որ դուք դիմել եք դատախազությանը, որ բժիշկ ուղարկեն ։ Ս. Բաբայանը հիշում էր. 172 Չի եկել բժիշկ։ 172 Գուցե հիշեցնե՞մ. զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկը։ 172 Չէ։ 172 Չէ՞։ Խնդրում եմ կանչեք զինվորական բժշկին, որպես վկա հարցաքննելու համար։ Բաբայանն ասում է, որ իր մոտ բժիշկ է եկել՝ թոքերի հարցով եւ մեկն էլ՝ մեկուսարանի բժիշկն է եկել։ Հարցաքննության ժամանակ խոսվեց նաեւ Մսմնա գյուղ տեղափոխված զենքերի մասին։ Ս. Բաբայանն ասաց, որ ինքն է կարգադրել այդ զենքը տեղափոխել, քանի որ ցանկացել է, որ այդ զենքերը չգրանցվեն։ Դրանք չհաշվառված գտնվել են 2 զորամասերում եւ, երբ իրեն նախարարի պաշտոնից ազատել են, նպատակահարմար չէր զենքը թողնել այնտեղ (ի դեպ, ընդունում172հանձնում էլ չի եղել172 Ռ. Մ.)։ «Զենքը պետք է օգտագործվեր հետագա պլանների համար»,172 իր ցուցմունքում ասաց Ս. Բաբայանը, ինչին հետեւեց. 172 Ի՞նչ պլանների մասին է, երբ դուք ոչ ՊՆ, ոչ ՊԲ հրամանատարը չէիք։ 172 Այն պլանների, որը ես պետք է ներկայացնեի հրամանատարին՝ կատարված գաղտնի աշխատանքի հետ…8230 172 Ավելի հեշտ չէ՞ր՝ զենքը մնար զինմասում, էլի պլանները ներկայացնեիք նախարարին…8230 Ահա այսպես պրիմիտիվ ընթանում է դատաքննությունը։ Ավելին, Ս. Բաբայանի մի ասածը ուղղակի զայրացրեց տրոյկային. նա ասաց, որ եթե ինքը կազմակերպեր այդ ահաբեկչությունը, ապա պրոբլեմ չէր լինի։ 172 Առաջներում նման դեպք եղե՞լ է. իրավական մտքի վերջին ճարճատյունն էր սա։ 172 Նման դեպքով չեմ զբաղվել։ Իհարկե, եթե կազմակերպում եմ, ամբողջ քաղաքը գրավում, կկարայի կազմակերպել մի շենք գրավելն ու մի հատ էլ մեքենա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել