Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 05,2000 00:00

ԴԱՐՊԱՍԸ ՓԱԿ ՉԷ՞ «Եթե մենք զգայինք, որ մտել ենք փակուղի եւ մեր առաջարկությունները մերժվում են, այդ իշխանություններից դուրս գալը մեզ համար դժվար չէ։ Դարպասները փակ չեն, կարող ենք դուրս գալ»,- կոմկուս-կառավարություն հետագա շփումների մասին ասաց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը։ Իսկ ե՞րբ են պատրաստվում կոմունիստները դուրս գալ գործադիր իշխանությունից, քանի որ վերջին խորհրդարանական անցուդարձի հետ կապված կոմկուսը ՀՀԿ-ին հակադիր դիրք է որդեգրել. «Իշխանություններից դուրս գալու խնդիրը մենք կորոշենք ճիշտ գնահատելով պահը։ Այսօր մենք ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու դրոշակ ենք բարձրացրել։ Այսօր էլ ԱԺ-ում քաղաքական ուժեր կան, որոնք առաջարկում են քաղաքական ուժերին միավորվել։ Ուրեմն, եթե մենք տեսնենք, որ այդ ազգային համաձայնագիրը, որ մենք կնքել ենք, հնարավոր չէ վերականգնել, դա ոտնահարվում է, դա չեղյալ է հայտարարվում, իմաստազրկվում է, մենք իշխանության կառույցներից դուրս գալու համարձակություն կունենանք, ինչպես որ մտնելու համարձակություն էինք ունեցել»։ ՀԿԿ պլենումը որոշում է կայացրել հոկտեմբերի կեսերից վերսկսել հանրահավաքները, արդյոք սա կապված չէ՞ այն բանի հետ, որ նախագահ Քոչարյանը կոմունիստներին տված խոստումը չկատարեց եւ ոչ Մոսկվայում, ոչ Մինսկում առաջին դեմքերի մակարդակով չխոսեց «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցության մասին։ Կենտկոմի առաջին քարտուղար Վլ. Դարբինյանի ասելով, հանրահավաքների վերսկսումը կապված է սկզբնական կազմակերպությունների պահանջի հետ. «Մենք «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցության հարցը պաշտպանելու ենք մինչեւ վերջ։ Դուք ի՞նչ հանգամանքների հետ կարող եք կապել, որ նախագահը օրակարգ չի մտցնում, որ պառլամենտում այդ հարցը չի քննարկվում, որ այսօր մեր մարդիկ պահանջում են, թե ինչո՞ւ այդ հարցը լուծում չի ստանում։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մենք շարունակում ենք մեր շարժումը, մեր պայքարը»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել