Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ

Հոկտեմբեր 05,2000 00:00
Andranik margaryan

Վարչապետից ԱԺ փոխնախագահի պաշտոնը կոմունիստների խնդրելու վերաբերյալ իր բացահայտմանը հետեւած բուռն հերքումներին ի պատասխան, կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Անդրանիկ Մանուկյանն «Առավոտին» փոխանցեց հետեւյալ հայտարարությունը. «Իմ ողջ գիտակցական կյանքում ես կեղծիքներ թույլ չեմ տվել եւ թույլ չեմ տալու։ Ես պատասխանատու եմ իմ արած ցանկացած հայտարարության համար»։

ՀԱՎԵՐԺ ՄԻԱՍԻՆ

evropayi xorhurd

Այսօրվա դրությամբ Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու գործընթացն, ըստ ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի, նորմալ է ընթանում, սակայն Հայաստանը մտահոգվելու որոշ տեղ ունի։ Ադրբեջանի ընտրություններից հետո եվրոպական կառույցները լուրջ մտահոգություններ են հայտնել այդ երկրում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ, եւ դա կարող է խոչընդոտել Ադրբեջանի անդամակցությանը Եվրախորհրդին։ Պրն Օսկանյանը մտավախություն հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի համար հնարավոր է՝ անդամակցության նույն ժամկետն է նախատեսված։ Մեր դիվանագիտությունն այսօր փորձ է անում խզել այդ կապը նոյեմբերի 5-ից հետո եւ առանձին որոշում կայացնել այս հարցում։

ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ

Armen Sargsyan

Մինչեւ այս տարվա վերջ Լոնդոնում կունենանք ռեզիդենտ-դեսպան, որը, փաստորեն, կլինի հետ կանչված Արմեն Սարգսյանի հաջորդը։ Ի դեպ, վերջինս պաշտոնանկությունից հետո չի վերադարձել Հայաստան։ Արմեն Սարգսյանը շուտով կազատվի նաեւ Վատիկանի դեսպանի աշխատանքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031