Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂ ՍԴ-Ն ՈՐՈՇԻ

Հոկտեմբեր 04,2000 00:00
sd

Խորհրդարանում սպասման փուլ է։ ԱԺ աշխատանքները բոյկոտող խումբ- խմբակցությունները, թվում է, առայժմ կտրուկ քայլերի չեն դիմում, բայցեւ սպասում են, թե ՍԴ-ն ինչ է վճռելու։ Շատերն այն կարծիքին են, թե ՍԴ-ն այնպիսի որոշում կկայացնի, որ հաճո լինի ՀՀ նախագահին։ Ոմանք ավելի լավատես են՝ մտածում են, թե նախագահ Քոչարյանն այս պահին այլեւս անելիք չի ուզում ունենալ, ձեռքերը լվացել է եւ հարցը թողել է «Միասնություն» խմբակցության ուսերին։ Իրոք, փակուղային իրավիճակ է, մանավանդ, պատգամավորների մի մասի կարծիքով, որոշումը ԱԺ խոսնակի հրաժարականի մասին ընդունված է, եւ խոսնակն իրավունք չունի այսուայնտեղ հայտնվել իր չունեցած պաշտոնով։ Թեպետ, մեր ունեցած տեղեկություններով, Արմեն Խաչատրյանը մի քիչ մրսած է։

ԱԺՄ խմբակցության անդամ Սեմյոն Բաղդասարյանից փորձեցինք ճշտել՝ խմբակցությունը ճշտե՞լ է իր հետագա քայլերն այն դեպքում, եթե, ընդունենք՝ ՍԴ-ն վճռում է, որ սեպտեմբերի 26-ի որոշումը՝ ԱԺ նախագահի հրաժարականի մասին չի համապատասխանում ՀՀ հիմնական օրենքին։ Իսկ սա նշանակում է, որ Արմեն Խաչատրյանը պետք է շարունակի պաշտոնավարել։ Պարոն Բաղդասարյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Ընդհանրապես կյանքն անակնկալներ մատուցում է, բայց դա չէ կարեւորը։ Կարեւորն այն է, որ կա սկզբունքային որոշում։ Իրոք մենք համոզված ենք (երբ որոշում էինք ընդունում), որ 63 ձայնը իրոք նշանակում է, որ որոշումը կայացած է։ Սա մեկնաբանության կարիք չի զգում։ Ուրիշ բան, թե նախագահը ինչո՞ւ դիմեց ՍԴ։ Սա մեր պրոբլեմը չի, սա նախագահի պրոբլեմն է։ ՍԴ-ն, իհարկե, բարձրագույն մարմինն է, որը պետք է պարզաբանի, բացատրություն տա, մեկնաբանի եւ այլն։ Թող անի։ Երբ կանի, այն ժամանակ մենք նորից կուսակցությունով կնստենք, որոշում կընդունենք»։

Մ. ԵՍԱՅԱՆ

ՀԱՍԱՆ ՑՎԵՏԱՆԱՅԻ «ԲԱՏԻՆԿԱՆԵՐԻՆ»

Cvetana Paskaleva

Ցվետանա Պասկալեւան երկու օր առաջ իր ծառայողական բնակարանն ազատելու նպատակով գնաց այնտեղ։ Իրերը խառնված էին։ Պաշտպանության բանակի շտաբից որեւէ մեկը ներկա չգտնվեց։ Բնակարանի բանալին հարեւանուհու մոտ էր, որին եւ հանձնվեց այն հեռանալիս։ Բնակարանից անհետացել էին իրեր, մասնավորապես, Ցվետանայի ոսկե շղթան, երկու արծաթե շղթա եւ «բատինկաները»։ Վերջին փաստի առթիվ կատակով ասում են, թե «բատինկաները» պահել են, որ Ցվետանան որեւէ տեղ չգնա։

ՎԱՆԴԱԿԻՑ ԴՈՒՐՍ

Bant

Վանդակից դուրս խոսելու ցանկություն հայտնեց ամբաստանյալ Խաչատուր Պետրոսյանը, որը հայտնեց, թե իրենց դատարան բերելու առաջին օրը Սամվել Բաբայանն ասել է. «Եթե ձեզ վրա վերցնեք, եթե ինքս չհանեմ, ուրեմն «գ…»։ Արարատ Մուսայելյանը հաստատեց։ Նույնը եւ Դավիթը։ Սակայն Վարդան Թաշճյանն ասաց, որ չի լսել նման բան։ Նույնը պնդեց Լեւոն Միրզոյանը։ Ժուդեքս Շաքարյանի հարցը մնաց անպատասխան. «Ինչի՞ եք հիմա ասում, ի՞նչը փոխվեց»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031