Բավական կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել հոկտեմբերի 2-ին վարչապետի մոտ խորհրդարանական 6 կուսակցությունների 2 ժամանոց խորհրդակցության ժամանակ։ Ակնհայտ է դարձել, որ սառեցվել է «Միասնության» դե յուրե տրոհման գործընթացը, որն արդեն կայացած փաստ էր համարվում։ Կառավարության ղեկավարը թերեւս ըմբռնել է, որ չարժե ՀԺԿ-ի 20 ձայները կորցնել «Օրինաց երկրի» 6 ձայները ձեռք բերելու համար։ Չնայած ՀՀԿ-ի փոխնախագահը լրագրողներին ասել է, որ դեռեւս վերջնական որոշում կայացված չէ ՀԺԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ, վերջիններս արդեն իսկ տոնում են իրենց հաղթանակը։
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ
Կոմունիստները որոշել են հոկտեմբերի 15-ից վերսկսել իրենց հանրահավաքները։ Ե՛վ ՀՀ նախագահը, ե՛ւ մյուս քաղաքական ուժերը պետք է ի վերջո ուզենան հաշվի նստել 63 հազարանոց կուսակցության հետ։ Սա է ընկերների կարծիքը։
Կարդացեք նաև
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վարդան Վարդեւանյանի, քարտուղար Գառնիկ Ղազարյանի եւ կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանի պաշտոններում առաջիկայում կնշանակվեն հանրապետաերկրապահական կադրեր։ Պարզ է, որ Բազեյանը, թիմ ասելով, թերեւս, նկատի ունի հատկապես հանրապետականներին, որոնք վաղուց արդեն իրենց սպառել եւ վարկաբեկել են։