Երեկ ամբաստանյալ Դավիթ Ղուլյանը փորձեց հարցեր տալ Սամվել Բաբայանին՝ նրա ցուցմունքից հետո իր անունը նշելու կապակցությամբ։ Ասաց նաեւ. «Էլ անուն Ղարաբաղ չի մնացել, որ տվել է», ինչին հետեւեց Սամվելի քրոջ ռեպլիկը. «Դատախա՞զն է սովորեցրել քեզ»։ Դատախազն իր հերթին ասաց. «Դա իրականությունն է»։ Դրանից հետո դուրս հրավիրվեց Սամվելի քույրը՝ Կարինե Բաբայանը։
Սամվել Բաբայանի ցուցմունքների մասին՝ 3-րդ էջում։
DIGITAL ՖՈՏՈԱՊԱՐԱՏԸ ԵՎ ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ
Կարդացեք նաև
Ոստիկանները նախ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարանի դահլիճում խոչընդոտեցին «Հայկական ժամանակի» թղթակից Հայկ Գեւորգյանին մասնագիտական պարտականությունների կատարմանը եւ թույլ չտվեցին նրան լուսանկարել, թե ինչպես են դուրս հանում ճաղավանդակից Աշոտ Բլեյանին։ Իսկ երբ Հայկ Գեւորգյանն արդեն դատարանի բակում նկարում էր, թե ինչպես են ոստիկանները քաշքշում եւ հրում ուսուցչուհիներին՝ նրա ձեռքից այդ ապարատը բռնի ուժով խլեցին ու տարան։ Ըստ երեւույթին փորձել էին վերացնել իրենց արարքները պատկերող լուսանկարները։ Բայց քանի որ թվային թանկարժեք ֆոտոապարատից գլուխ չէին հանել՝ մարտկոցները հանելուց հետո վերադարձրին։ Վնասի չափը ճշտվում է։
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԷՆ ԳԼԽԻՑ ՑՐՎԵՐ
Խորեն Սարգսյանի կարծիքով, ճիշտ կլիներ, եթե հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ-ն ցրվեր, քանի որ «էն գաղափարներով եկած մարդիկ չկային, իսկ սրանք էլ ուրիշ գաղափարներ էին առաջ տանելու։ Նրանք պետական ունեցվածքի կողմնակից ղեկավարներ էին, հիմա ՀՀԿ-ն գնում է ԲԷՑ-երի սեփականաշնորհման, ուրեմն՝ ժողովրդին տված խոսքը խախտված է»։
Խորեն Թռչունիչի հետ հարցազրույցը՝ 3-րդ էջում։
ԴԵՌ ՄԻ ԱՄԻՍ ԿԱ
Ի պատասխան «Առավոտի» երեկվա տեղեկության՝ ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման եւ չափագիտության վարչության ԼԾ-ից պարզաբանեցին, որ ձմեռային ժամանակի անցնում ենք ոչ թե հոկտեմբերի 1-ից, այլ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը։ Այդ օրը ժամացույցի սլաքը մեկ ժամ հետ պիտի տալ։