Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 03,2000 00:00

ԴԱՏԱՎԻՃԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼ Երեկ պետական մեղադրողները պիտի ընթերցեին Բլեյանի գործով մեղադրական ճառը։ Մալաթիա172Սեբաստիա համայնքի դատարանն «ի նշանավորումն» այդ օրվա հայտնվել էր իրավապահ մարմինների ուժեղացված հսկողության ներքո։ Միայն դատարանի դահլիճում շուրջ երկու տասնյակ ոստիկաններ կային։ Բազմաթիվ էին նաեւ անվտանգության մարմինների քաղաքացիական հագուստով աշխատակիցները։ «Գռեհիկ ուժ եք ցուցադրում»,172 այս առիթով նկատեց Աշոտ Բլեյանը։ Իրավապահների առատության պատճառով շատերը չկարողացան ներկա գտնվել դատավարությանը։ Եթե հաշվի առնենք, որ լեփ172լեցուն դահլիճում գերազանցապես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակիցներ էին, ուրեմն, նրա՞նց դեմ էր ուղղված մկանունքի այս անտեղի ցուցադրությունը։ «Ուսուցչի օրվա» առիթով նվեր ստացած նրանց ծաղկեփնջե՞րն էին սառը զենք դիտվել եւ այդ պատճառո՞վ էր դահլիճում հայտնվել անգամ Մալաթիա172Սեբաստիա համայնքի ոստիկանապետը։ Ընդ որում դատավոր Իսկուհի Վարդանյանի մի ռեպլիկից, թե՝ «Ես չգիտեմ, թե ձեզ ով է բերել172լցրել։ Ինչի՞ համար եք եկել», ակնհայտ դարձավ, որ ինքը չէր դատարան հրավիրել ոստիկաններին։ Թերեւս նախաձեռնողը պետական մեղադրողներն էին, որ երեկ այդպես էլ հնարավորություն չունեցան իրենց բազմաթիվ էջեր կազմող ճառը հրապարակելու։ Դատաքննության այս ամիսների ընթացքում Աշոտ Բլեյանը բազմաթիվ միջնորդություններ էր արել, որոնք Իսկուհի Վարդանյանը մերժել էր այն հիմնավորմամբ, որ դրանք ժամանակավրեպ են՝ ապացույցների հետազոտման փուլը դեռեւս ավարտված չէ, գործի բոլոր հանգամանքները հետազոտված չեն եւ այլն։ Դատաքննության ավարտը հայտարարվել էր սեպտեմբերի 8172ին։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 2172ին, Աշոտ Բլեյանը կրկնել էր իր միջնորդությունները, բայց դատավորը թողել էր դրանք առանց քննության։ Հիմա, երեկ Աշոտ Բլեյանը խոչընդոտում էր դատական վիճաբանությունների փուլի սկսվելուն՝ պահանջելով, որ կատարվի օրենքի պահանջը եւ «պատշաճ հարուցված, գործի համար էական նշանակություն ունեցող եւ անօրինականություններն բացահայտող» իր միջնորդությունները լուծում ստանան եւ դատարանը պատճառաբանված որոշում կայացնի։ Դատավորն էլ կրկնում էր, թե դատական վիճաբանությունների փուլում միջնորդություններ չեն քննարկվում («է, ժամանակին քննարկեիք»,172 արձագանքում էին դահլիճից)։ Իսկուհի Վարդանյանը խոստանում էր, որ այդ միջնորդությունների պատասխանն ինքը կտա խորհրդակցական սենյակում։ Աշոտ Բլեյանին էլ, բնականաբար, «ճաշից հետո մանանեխ» հարկավոր չէր եւ նա մինչեւ դատավճիռն էր ցանկանում իմանալ իր միջնորդությունների պատասխանը՝ դրանց ելքով պայմանավորելով այն, թե արդյոք ինքը կմասնակցի վիճաբանությունների փուլին, կօգտվի պաշտպանական ճառ ասելու իր իրավունքից։ Աշոտ Բլեյանը անթույլատրելի էր համարում, որ առանց օրենքի պահանջը կատարելու՝ անցնեն առաջ. «Դուք պարզապես պարտավոր եք ստուգել իմ բոլոր հայտարարությունները, որ իմ անմեղությանն են վերաբերում»։ Այս եւ նման փաստարկներով նա շուրջ երկու ժամ շարունակ իր միջնորդությունների պատասխանն էր պահանջում։ Իսկուհի Վարդանյանն էլ անընդհատ կրկնում էր նույն հակափաստարկները։ Ի վերջո, թերեւս հոգնեց եւ դատական նիստը տեղափոխեց այսօրվան։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել