Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 03,2000 00:00

ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Թերեւս այն, որ նախագահն ինքը դիմեց ԱԺ նախագահի հրաժարականի որոշման վերաբերյալ եզրակացություն ստանալու համար՝ փրկարար օղակ էր Արմեն Խաչատրյանի պաշտոնանկությունը նախաձեռնածների համար, քանզի վերջիններս այդ քայլին դիմել չէին ցանկանում։ Սրան նախորդեց բավական ուշագրավ մի փաստ. ՀԺԿ մի քարտուղարի ստորագրությամբ վավերացվեց ՀԺԿ մեկ այլ քարտուղարի պաշտոնանկությունը։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը ստորագրեց հանրապետության նախագահին ուղարկվելիք այն փաստաթղթի տակ, որում ասված է, թե ԱԺ172ն որոշել է ընդունել նախագահի հրաժարականը եւ փակագծում շարադրված էին քվեարկության արդյունքները։ Ըստ էության, սա այլ բան չէ, ինչ սեպտեմբերի 26172ին արձանագրվել էր ցուցատախտակին։ Այժմ Գագիկ Ասլանյանի այս քայլը, մեր ունեցած տեղեկություններով, քաղաքական համաձայնության հետեւանք է, որ լինի մի իրավական հիմք, որը հնարավոր լինի քննարկել ՍԴ172ում։ «Երբ ընդունվում է մի որոշում կամ չի ընդունվում՝ այդ համապատասխան փաստաթուղթն արձանագրային կարգով հնգօրյա ժամկետում ուղարկվում է ե՛ւ հանրապետության նախագահին, ե՛ւ ՍԴ»,172 «Առավոտին» հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը։ Նախագահի աշխատակազմի իրավաբաններն էին հստակեցրել, թե ինչ ձեւակերպմամբ է Ռոբերտ Քոչարյանն օգտվելու ՍԴ172ին դիմելու իր սահմանադրական իրավունքից։ Իսկ պրն Դալլաքյանը համարում էր, թե ձեւակերպումը կարող էր միայն հետեւյալը լինել. «ՍԴ172ն ոչ թե ԱԺ172ի այդ որոշման սահմանադրականությունը պիտի որոշի, այլ այդ որոշման հիմք հանդիսացող ԱԺ կանոնակարգի 49, 51, 56 հոդվածների համապատասխանությունը Սահմանադրության 71 եւ 79 հոդվածներին»։ Հետաքրքրվեցինք՝ եթե ՍԴ172ն եզրակացնի, որ այդ հոդվածների միջեւ անհամապատասխանություն կա՝ ի՞նչ է լինելու հաջորդ քայլը, ինչպե՞ս է այս ամենն անդրադառնալու ԱԺ172ի նախագահ ունենալ172չունենալու վրա։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ՍԴ172ն կարող է որոշում կայացնել, թե, ասենք, ԱԺ կանոնակարգի եւ Սահմանադրության վերոթվարկյալ հոդվածները չեն համապատասխանում միմյանց։ Այդ պարագայում ԱԺ կանոնակարգը հարկավոր է համապատասխանեցնել Սահմանադրությանը. «Նաեւ կհամարի, որ ԱԺ172ի այդ որոշումը կայացվել է ընթացակարգային խախտումներով։ Եվ հարկ կլինի կրկնել այդ գործընթացը»։ Այդ դեպքում արդեն Արմեն Խաչատրյանի պաշտոնանկությունը նախաձեռնածները ստիպված կլինեն ապահովել 66 «կողմ» կոճակ սեղմողներ։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը համարում էր, որ սեպտեմբերի 26172ին ԱԺ նախագահի հրաժարականի քննարկումն ընթացել է ընթացակարգային էական խախտումներով. ա) նախ, ընդհանրապես որոշում չի կայացվել ԱԺ նիստում քննարկում ծավալելու վերաբերյալ։ Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց՝ Բաբկեն Արարքցյանի հրաժարականն ընդունելու ժամանակ որոշում էր ընդունվել, թե այն չեն քննարկում, բ) վարման կարգի համար ձայն խնդրելով՝ նույն անձինք տասնյակ անգամ ելույթներ էին ունենում. «Մինչդեռ ընդամենը երկու անգամ դրա իրավունքն ունեին», գ) չեն անդրադարձել այն հարցին, որ այս խնդիրը նախ քննարկվի պետաիրավական հանձնաժողովում։ «Մենք իրավունք չունեինք ինքնուրույն նման հարց քննարկել։ ԱԺ172ն պիտի որոշեր»,172 պրն Դալլաքյանն էլի 1998172ի նախադեպին անդրադարձավ. այն ժամանակ որոշում էր ընդունվել, որ պետաիրավական հանձնաժողովը եզրակացություն տա Լեւոն Տեր172Պետրոսյանի հրաժարականի վերաբերյալ, դ) պիտի հիմնական զեկուցող լիներ, որ տվյալ դեպքում՝ հրաժարական ներկայացնողն է. «Ինքը պիտի ամբիոնի մոտ կանգներ, մենք էլ գրանցվելուց հետո նրան հարցեր տայինք», ե) նիստը պիտի ուրիշը վարեր, զ) «նիստը վարողը՝ տվյալ դեպքում ԱԺ նախագահը, քվեարկության դնելուց առաջ պիտի ասեր, թե որոշումը քանի ձայնով է ընդունվում», է) «հստակ պիտի ձեւակերպվեր, թե ինչ հարց է քվեարկվում», ը) «պատգամավորներին պիտի բաժանվեր որոշման նախագծի տեքստը», թ) «ի վերջո, պիտի ասվեր, թե քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկներո՞վ, թե՞ էլեկտրոնային համակարգով, դա էլ տեղի չունեցավ»։ Թերեւս ՍԴ172ն պիտի անդրադառնա նաեւ այս բոլոր ընթացակարգային խախտումներին։ Բայց, այսուհանդերձ տարօրինակ է, որ օրենսդիր մարմնում գրեթե ոչ մեկը սեպտեմբերի 26172ին չանդրադարձավ վերոհիշյալ օրինախախտումներին (միայն Գալուստ Սահակյանը թռուցիկ նշեց, թե տվյալ քննարկումը հակականոնադրային է)։ Իսկ իր չմիջամտելը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն այսպես պատճառաբանեց. «Այդ իրավիճակում որեւէ մեկին որեւէ բան հիշեցնելը պարապ գործով զբաղվել կնշանակեր, քանի որ կրքերը շատ բորբոքված էին։ Այդ ժամանակ որեւէ խելամիտ առաջարկ քննարկելն ուղղակի անիմաստ էր»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031