Խորհրդարանում իր համար հենարան ապահովելու տիտանական ջանքերով տարված, ՀՀ կառավարությունը խախտեց օրենքը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից պիտի անցնեինք աշնանային ժամանակի։
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԵՎՍ 20 ՕՐ ԿՄՆԱ ՕԴՈՒՄ
Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ սեպտեմբերի 26-ի որոշման սահմանադրականությունը ճշտելու համար։
Կարդացեք նաև
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 30-ով սահմանված է, որ ՍԴ նախագահը դատարանի մեկ կամ մի քանի անդամների հանձնարարում է ուսումնասիրել ՍԴ-ին հասցեագրված դիմումը, որը պետք է ավարտվի դիմումի մուտքագրումից ոչ ուշ, քան 12 օրվա ընթացքում։ Եթե ՍԴ-ն իր նիստում գործը քննության առնելու որոշում կայացնի, ապա պարտավոր է դիմումի մուտքագրումից հետո 20-օրյա ժամկետում հարցը քննարկման առարկա դարձնել։ Ասել է թե՝ ԱԺ խոսնակի՝ այս պաշտոնում մնալ-չմնալու հարցը եւս 20 օր առկախ կմնա։
Կարդացեք էջ 2։
«ՎԻՃԱԲԱՆԵՔ ԱՌԱՆՑ ԻՆՁ»
Աշոտ Բլեյանը պատրաստակամություն հայտնեց էլի մի քանի օր նստել՝ միայն հարգվի օրենքը եւ սահմանված կարգով լուծում տրվի իր միջնորդություններին. «Նստելու հետ կապված խնդիր չունեմ՝ դա ինձ մոտ ստացվում է»։ Սակայն երբ պարզվեց, որ դատավոր Իսկուհի Վարդանյանը մտադիր չէ հարգել դատական պաշտպանության նրա իրավունքը, պրն Բլեյանը չցանկացավ այդ հերթական ապօրինության մասնակիցը դառնալ եւ սկսեց խփել ճաղավանդակին. «Բացեք դուռը՝ ես գնում եմ մեկուսարան»։
Մանրամասն՝ 2-րդ էջում։
ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
«Ազգի հերոսին կալբասի գող եք դարձրել»,- դատական նիստում հայտարարեց Արցախի Ազգային հերոս Սամվել Բաբայանը։
Կարդացեք էջ 3։