Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 30,2000 00:00

Արմեն Խաչատրյանը «Ախր ինչո՞ւ, ո՞ր մեղքիս համար եք դուք ուզում ինձ զրկել կառավարական ամառանոցից, զրահապատ BMW-ից, ագրեսիվ թիկնապահներից եւ թանկարժեք արտասահմանյան հյուրանոցներից»,- նեղացած բացականչեց ԱԺ անմեղսունակ նախագահ Արմեն Խաչատրյանը: Բայց պատգամավորներն անողոք էին. իրենց շեֆը՝ Ռ.Քոչարյանը, արդեն որոշել է այդ բարիքները հանձնել Տիգրան Թորոսյանին: Եվ քանի որ «խորհրդարանական նոր մեծամասնությունը»՝ ՀՀԿ-ն, «Օրինաց երկրիրը», «Կայունությունը», ԱԺՄ-ն, «Հայաստանը» գտնվում են ոչ այլուր, քան նախագահի՝ պառլամենտական լեզվով ասած, գրպանում, այդ խնդիրը մոտ ապագայում կլուծվի: ՀՀ կառավարությունը Նեղսրտելով այն հանգամանքից, որ որոշ լրատվամիջոցներ լուսաբանում են կառավարության նիստը ոչ այնպես, ինչպես ինքը՝ կառավարությունն է ուզում, ժողովրդի պորտֆելավոր ծառաները որոշեցին պարզապես կառավարության շենք չթողնել հավատարմագրված, բայց անհաճո լրագրողներին: 10 տարի շարունակ մեր իշխանավորները բաժանում են լրատվամիջոցները յուրայինների եւ ոչ յուրայինների՝ ըստ այդմ թույլ տալով կամ չտալով լուսաբանել իրենց ժողովները, այցերը եւ հանդիպումները: Դա գալիս է ավելի ընդհանուր, խորհրդային արմատներ ունեցող պատրանքից. ինձ քծնողները իմ բարեկամներն են, ինձ քննադատողները՝ թշնամիներ: Արշակ Սադոյանը Ժամանակին Հանրապետական կուսակցությունը ձեռնասուն դարձնելու եւ ՀՀՇ-ի ուղեծրի մեջ մտցնելու նպատակով նախորդ իշխանավորները Բուռնաշին էին նվիրել «Հրազդան» մարզադաշտի տոնավաճառը: Վերջին շրջանում ԱԺՄ-ի «կառուցողականությունն» ապահովելու համար նախագահ Քոչարյանը նախարարի յուղաբեր աթոռ շնորհեց Դավիթ Վարդանյանին: Այդ օպերացիայի արդյունքում բոլոր ԱԺՄ-ականները դարձան նախագահի նկատմամբ միանգամայն «կառուցողական» եւ նույնիսկ ինչ-որ տեղ «շողոքորթական»: Բոլորը՝ բացի Արշակ Սադոյանից: Պարզ է, որ այս պարագայում պրն Սադոյանին պետք է պարբերաբար նեղացնեն իր իշխանամետ կուսակիցները: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930