Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՍԱԹԱՎՈՒՏՈՒՄ

Սեպտեմբեր 30,2000 00:00
eph

ԱԺ մի պատգամավոր, որ ներկայացնում է ՀՀԿ-ն, «Առավոտին» փոխանցեց հետեւյալ տեղեկությունը. 1994-ին, երբ նշվում էր ԵՊՀ հիմնադրման 75-ամյակը, ՌԴ-ից ժամանած հյուրերի մեջ էր նաեւ «Իմպերիալ» ընկերության նախագահ Արկադի Վարդանյանը։ Նա 10 հազար դոլար է նվիրել, որ իր անվամբ լսարան բացվի մայր բուհում։ 5-6 ամիս անց, սակայն, Արկադի Վարդանյանը հետ է պահանջել իր գումարը։ Արկադի Վարդանյանը, սակայն, մեր խնդրանքով ճշտեց, որ իրականությունն այլ է. ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը համալսարանի տանիքը վերանորոգելու նպատակով իրենից խնդրել է 15 հազար դոլար։

1 տարի անց պարզվել է, որ ոչ մի վերանորոգում էլ չի արվել, եւ ինքը հետ է վերցրել գումարը։ Առայժմ մեզ չի հաջողվել ստանալ Ռադիկ Մարտիրոսյանի եւ համալսարանի տանիքի մեկնաբանությունները։

ՏԱՐԲԵՐ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐ

Arshak Sadoyan

Չնայած այն, ինչ տեղի է ունենում այսօրվա քաղաքական դաշտում Արշակ Սադոյանի համար «խիստ ցավալի է», բայց նրա ասելով՝ «ամենահաջողված պատմությունը մամուլում հայտնված Չաղի եւ Նիհարի պատմությունն է»։ Մեր կողմից ասենք, որ մենք պարզապես պատմությունն ենք արձանագրել, իսկ Չաղն ու Նիհարը ոչ թե մամուլում են հայտնված, այլ՝ խորհրդարանում։

ՊԱՏԱՌՈՏՎԱԾ ԴՐՈՇ

gerb

ՀՀ պետական խորհրդանշաններն են գերբը, հիմնը եւ դրոշը։ Կիեւյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում, Կիեւյան կամրջի գլխին մի չափազանց պատառոտված եռագույն է ծածանվում։ Հավանաբար, քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակիցները պետական խորհրդանշանների արժեքը լավ չեն ընկալում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930