Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՐԱԿ ՉԿԱ

Սեպտեմբեր 30,2000 00:00
Ara Sahakyan

ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը համարում է, թե խորհրդարանական վերջին քաշքշուկները եւ ծաղրուծանակը եւս մի ապացույց էին, թե արատավոր է այն ճանապարհը, որ պետության կառուցման համար ընտրվել էր 1998-ի փետրվարին եւ, որ «ոչ քաղաքական միջավայրում չի կարելի քաղաքականություն իրականացնել»։ Պրն Սահակյանը նաեւ նկատեց. «Ցանկացած ապօրինի իշխանություն նաեւ անորակ իշխանություն է, որի հետ գործ ունենք այսօր»։

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ

artgorcnax

ՀՀ կառավարությունից պաշտոնական գրությամբ արտգործնախարարությանը տեղեկացրել են, որ Մոսկվայում հրավիրվում է «Շրջապատող չորեքշաբթի» գիտաժողովը։ ԱԳՆ աշխատակիցները միահամուռ ջանքերով կարողացան հասկանալ, որ «Շրջապատող չորեքշաբթին» նույն «Շրջակա միջավայրն» է, ռուսերեն «Окружающая среда»-ի ուրույն թարգմանությունը։

ԱԺՄ-Ն ՄԵԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Arshak Sadoyan

«Մեծ կուսակցությունները չեն կարող այլեւս աշխատել քաղաքական էնտուզիազմով միայն»։ Արշակ Սադոյանն այսպես խոսեց եւ շարունակեց, թե ԱԺՄ-ն մեծ կուսակցություն է. «Հիմա պետք է կարգ ու կանոն եւ այնպիսի հատուկ ձեւակերպված սկզբունքներ, որ նրանցով ձեւակերպվի՝ ո՞վ էր ճիշտ, ով՝ սխալ»։ Եթե ԱԺՄ-ն այլեւս չի կարող էնտուզիազմով աշխատել, նշանակում է՝ կոնկրետ ակնկալիք ունի՞ վերջին քաղաքական շիլաշփոթից։

ՏԵՍՆԵՍ ԿՆԵՐՎԻ՞

Ashot Bleyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակիցների՝ ՀՀ նախագահի հրաժարականի պահանջը ստորագրել են նաեւ մեկ տասնյակից ավելի անցորդներ։ Նրանց միացել է նաեւ նախագահի ընդունարանի աշխատակիցներից մեկը, մասամբ, երեւի, ցրված, բայց եւ՝ «Եթե Բլեյանի համար է…,» պատրաստակամությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930