Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Է. Ավետիսյանը հերթական անգամ այսպես արձագանքեց, երբ պարզեց, որ վկաներն անհարգելի չեն ներկայացել նշանակված դատական նիստին։ Իսկ պետք է լսվեր բուհական կաշառատվության գործերից մեկը, որում խառնված են հարկայինից, դատարաններից մեկի, դասախոսական երեւելիներից, մի խոսքով՝ պաշտոնատար անձինք։
Ամբաստանյալ Աստղիկ Համբարձումյանն իր տեղը զբաղեցրել էր գրկի երեխայի հետ. նա առաջվա նման դատարան է բերվում Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութից։
Մի ամբաստանյալ, որը ստորագրություն է տվել քաղաքից չբացակայելու մասին, ընդհանրապես չներկայացավ դատարան, իսկ երկուսը՝ Իրինա Եղիազարյանն ու Վարդուշ Կարապետյանը, ներկայացել էին։
Վկաների պատճառով նիստը հետաձգվեց, իսկ մեղադրող պրն Աստվածատրյանն ասաց, որ նրանք շուտով դատարան կբերվեն իրավապահ մարմինների միջոցով։
Կարդացեք նաև
Ռ. Մ.