Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային լուրեր

Սեպտեմբեր 30,2000 22:29
AMH

ԱՄՀ-Ն ԴԵՄ ՉԷ

Վերջին օրերի ընթացքում հայկական մամուլում սխալմամբ նշվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դեմ է Հայաստան-Իրան գազամուղի կառուցմանը։ Հայաստանում ԱՄՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ պարոն Գարբիս Իրադյանը հայտնում է, որ ԱՄՀ-ն քաղաքական նպատակներ չհետապնդող միջազգային կազմակերպություն է եւ երբեք ոչ մի դիրքորոշում չի արտահայտել Հայաստան-Իրան գազամուղի կառուցման հարցի շուրջ։

ՉԵՆ ԹՈՂԵԼ ՍՏՈՒԳԵԼ

Voislav Koshtunica

Բելգրադում շարունակվում են դեմոկրատական ընդդիմության նախագահի թեկնածու Վոիսլավ Կոշտունիցայի կողմնակիցների ցույցերը։ Ընդդիմությունը գտնում է, որ Կոշտունիցան արդեն իսկ հաղթել է առաջին իսկ փուլում եւ մեղադրում է Միլոշեւիչի վերահսկողության տակ գտնվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կեղծիքների մեջ՝ մասնավորապես, Միլոշեւիչին են վերագրվել քվեարկության չմասնակցած Կոսովոյի 140 հազար ընտրողների ձայները։ Հարավսլավիայի ԿԸՀ-ն, որը երկրորդ փուլ է հայտարարել, թույլ չի տվել Կոշտունիցայի ներկայացուցիչներին ստուգել իր փաստաթղթերը։

«ՄՈՒՍԱՖԱԹ»-ԻՆ ԾԵԾԵՑԻՆ

cec

Երեկ Բաքվում տեղի ունեցավ բախում ոստիկանության եւ ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության ակտիվիստների միջեւ։ Այդ կուսակցության մոտ 300 ներկայացուցիչներ ցույց էին կազմակերպել վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ քննվում էր կուսակցության բողոքն ընդդեմ ԿԸՀ-ի։ ԿԸՀ-ն, որտեղ 16 հոգուց 14 անդամները ներկայացնում են իշխանությունը, չի գրանցել «Մուսաֆաթ» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Ընդդիմության մոտ 20 կողմնակիցներ ծեծի են ենթարկվել, իսկ պատգամավորության թեկնածու Վագիֆ Սեմիխանովը տարվել է անհայտ ուղղությամբ։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930