Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 29,2000 00:00

ԹՈՒՐՔԵՐԸ ՏԱԳՆԱՊՈՒՄ ԵՆ Ստորեւ մեջբերում ենք թուրքական թերթի հրապարակումից մի հատված, որը վերաբերում է Ցեղասպանության ճանաչման խնդիրներին. Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցություն կուսակցության առաջնորդներից մեկն է: Կուսակցությունը, որը փակվել է 1994-ին, վերաբացվեց Քոչարյանի իշխանության գալուն պես: Վերջերս պրն Քոչարյանը երեք օրվա այցով Մոսկվայում էր գտնվում: Նախագահ Պուտինը, որն, ասում են, Ռուսաստանի «ցար»-ն է դառնալու, ամենայն հավանականությամբ ոգեւորել է Քոչարյանին՝ շարունակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ իր քաղաքականությունը: Արդյո՞ք սա 1890, 1915 եւ 1920 թվականներին արձանագրված իրադարձությունների dռjՈ vu-ն չէ: Ի՞նչ կպատահի, եթե 2000 թվին այդ իրադարձությունների նոր տարբերակների ականատեսը դառնանք: Ի վերջո, Արեւմուտքը պնդում է, որ եկել է խաղաղության ժամանակը, եւ հայերը պետք է համաձայնության գան թուրքերի հետ: Ինչպե՞ս կարող է դարերով թուրքերի հետ կողք-կողքի ապրող խոհեմ, աշխատասեր եւ տաղանդավոր հայ ազգը հավատալ դրան: Մինչդեռ պետք է հիշել ահավոր ահաբեկչության մասին, որը սեփական արյունակիցների դեմ սանձազերձել էին Դաշնակների եւ Հնչակների կոմիտեները: Մի քանի ամիս առաջ հայոց խորհրդարանում տեղի ունեցած արյունահեղությունը դրա լավագույն օրինակն է: Ի՞նչ պետք է անի Թուրքիան, եթե հայերի փաստարկները ընդունվեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից մինչեւ հոկտեմբերի 15-ը: Ամենայն հավանականությամբ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ օդային տարածքը կփակվի եւ Հայաստանը կընկնի Ռուսաստանի եւ Իրանի ձեռքը: Իթե Իրանը մեծացնի իր աջակցությունը Ադրբեջանի մեկ քառորդը զավթած Հայաստանի հանդեպ, դա հազիվ թե դուր գա թուրքական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներին: Իրանցիները խոհեմ ժողովուրդ են, նրանք շատ լավ գիտեն պատմությունը եւ գիտակցում են, ինչ կարող է անել Թուրքիան, եթե նրան շատ նեղեն: Վաղը /28.09/ ԱՄՆ պատգամավորները Վաշինգթոնում քվեարկելու են այս հարցը: Հաջորդ օրը /29.07/ Ազգային անվտանգության խորհուրդը հանդիպելու է Անկարայում՝ քննարկելու քվեարկության արդյունքները: Վստահ ենք, որ տեղի ունեցածին կտրվի ճիշտ գնահատական: Մենք չպետք է խաթարենք ԱՄՆ-ի հետ մեր կապերը, ինչպես որ դա հայերն են փափագում: Մենք չպետք է մոռանանք, որ Հայկական հարցը այնքան կարեւոր չէ, որքան մեր սեփական՝ Թուրքիայի Եվրամիությանը անդամակցելու հարցը: Ինչեւէ, անհրաժեշտ է բացատրել բոլորին, որ մենք ցեղասպանություն չենք իրականացրել, եւ որ այդ ցեղասպանությունը մեզ վերագրում են: Turkie, 27 սեպտեմբերի Պատրաստեց Ա. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ Բնականաբար, անհրաժեշտություն չկա հայ ընթերցողի համար հերքել Թուրքիայի կողմից տարածվող ստերը։ Պարզապես անհրաժեշտ է իմանալ, թե ինչպիսի փաստարկներ է օգտագործում քո ընդդիմախոսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել