Կարծես թե վերադառնում են այն ժամանակները, երբ անբարեհույս ազգական ունեցողներին չէին հանդուրժում անվտանգության մարմիններում։ Այսօր, դիցուք, անբարեհույս են ՀՀՇ-ականները։ Այս կուսակցության վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի եղբայրը ԱԱՆ-ում վեց տարի հասարակ օպերլիազոր աշխատելուց հետո «գործուղվել է» Գորիս։ 8 ամսական երեխայի հայրը հրաժարվել է առաջարկից եւ նախընտրել գործազուրկ մնալ։
ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅԻ՞Ն ԷԼ…
ՀՀԿ-ին խարդավանքային խորհրդատվություն առաջարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ «Առավոտի» հրապարակմանն արձագանքելով՝ Տիգրան Թորոսյանը մասնավորապես ասաց. «Իսկապես, որոշ խարդավանքներ կան ԱԺ-ում, բայց դրանց հեղինակները եւս նրանք են, ովքեր այն ժամանակ էին անում»։ Քանի որ նախկինում որպես խարդավանքներով զբաղվող պաշտոնյաներ պրն Թորոսյանը տվել էր միայն Վահան Շիրխանյանի եւ Անդրանիկ Քոչարյանի անունները, հետաքրքրվեցինք, թե նրանք ի՞նչ դեր ունեն խորհրդարանական ներկա ճգնաժամի առաջացման մեջ։ «Ես չեմ ուզում բացատրություններ տալ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Կարդացեք նաև
ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՊԱՀԱՆՋ
Լիբերալ-դեմոկրատական ակումբի երեկվա սեմինարի թեման նոր քաղաքական դաշտի կազմավորման պահանջն էր։ Զեկուցող Ստեփան Դանիելյանը փորձեց ներկայացնել վերջին 10 տարիների քաղաքական զարգացումները, 1998 թվականը որակելով որպես քաղաքական գործընթացների ավարտի ժամանակաշրջան։