Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՄԱՅԻ…

Սեպտեմբեր 29,2000 00:00
Tigran Torosyan

Տիգրան Թորոսյանի բողոքներին ի պատասխան, թե իր անվան շուրջ շահարկումներ են սկսվել, «Առավոտի» թղթակիցը նրան առաջարկեց հայտարարել, որ մտադիր չէ առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնում, եւ անձնավորված քննարկումները կդադարեն։ Սակայն պրն Թորոսյանը կարծես չէր ցանկանում այդպես վարվել նախ հետեւյալ պատճառով. «Նման խնդիր այժմ դրված չէ, որ ես ասեմ՝ մտադի՞ր եմ առաջադրվել, թե՞ ոչ»։ Եվ երկրորդ պատճառն էր. «Սա քաղաքական գործընթաց է, որտեղ որոշումներն ընդունում են կուսակցությունները»։

ՍՆՈՒՆԴ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ

Ara Ketikyan

Չնայած տարածված համոզմանը, թե ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնն աջակցության դիմաց խոստացված է «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արա Կետիկյանն «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց, որ թեեւ այդ հարցը խորհրդում քննարկվել է. «Բայց որոշում չի կայացվել»։ Իսկ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանն այս առնչությամբ ասաց. «Եթե մեծամասնությունն իր համաձայնությամբ է առաջադրում, օրինակ, «Օրինաց երկրի» նման փոքրամասնությանն իր տեղը՝ սա հասկանալի է։ Բայց երբ որ ընդհանուր համաձայնության չեն գալիս ու մեծամասնությունը չի առաջադրում… սա, չգիտեմ, թե ինչի արդյունք է»։

Մինչդեռ իրազեկ պատգամավորները լավ էլ գիտեն այն բարձրաստիճանի անունը, որի թելադրանքի արդյունքն է Արթուր Բաղդասարյանի համար այդ պաշտոնը նախասահմանելը։

Կարդացեք էջ 3։

ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ

byuje

Հարկահավաքման բարձր ցուցանիշներ հայտարարելու հետաքրքիր ձեւ է որդեգրել պետական եկամուտների նախարարությունը։ Պետական տուրքերը մտցվել են «հարկային եկամուտներ» տողի տակ, ինչը թույլ է տալիս ցույց տալ շուրջ 910 մլն դրամով ավելի հավաքագրված եկամուտ։

Այս եւ բյուջետային այլ գործընթացների մասին կարդացեք վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930