Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Ինչ վերաբերում է ԱԺՄ-ին, ինձ անհասկանալի մնաց, թե որն է նրա շարժիչ ուժը՝ ազգային խնդիրնե՞րը, թե՞ ներկուսակցական-ներանձնական խնդիրները, հարաբերությունները ՀՀ նախագահի հետ, որ կարող են մերթ լավ, մերթ վատ լինել»։
ՆԱԽՈՐԴ
Երբեւէ չէր եղել, որ բացառապես ճիշտ պատասխաններ ստանայինք։ Մի պատասխանն անգամ Մարտունի քաղաքից էր։ Սակայն ե՛ւ այդ, ե՛ւ շուրջ 10 այլ ճիշտ պատասխանողներից առաջ անցավ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նախկին պետի տեղակալ Արայիկ Մանուկյանը, որն ամենաառաջինը պատասխանեց, թե ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանն էր 1998-ի փետրվարի 4-ի նիստում հայտարարել. «Ես այստեղ վարձու աշխատող չեմ եղել, որ մեկ այլ մեծամասնության ծրագիր իրականացնեմ»։ Իսկ Արմեն Խաչատրյանն այժմ իրեն վարձու աշխատողի պես է պահում. խոստովանելով, որ ինքը քաղաքական նոր մեծամասնության ներկայացուցիչը չէ, բայց համառորեն փորձելով մնալ այդ պաշտոնում։