Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՀԵՑԻՆ

Սեպտեմբեր 28,2000 00:00

Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավոր Վազգեն Խաչիկյանը երեկ ժամը 13-ին ջանում էր խոչընդոտել գրանցում անցկացնելու Արմեն Խաչատրյանի փորձերը. «Դուք իրավունք չունե՛ք գրանցում անցկացնելու»։ Գոռգոռացող հանրապետականին զսպելու եւ Արմեն Խաչատրյանին պաշտպանելու գործառույթը, զարմանալիորեն, ստանձնեցին «Հայաստան» խմբի պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանն ու Ռուբեն Գեւորգյանը։ Հետո նրանց միացավ նաեւ Մանուկ Գասպարյանը։ Խորհրդարանական այս «բանավեճն» ուղեկցվում էր արդեն սովորական դարձող ընտիր հիշոցներով։

ՉԵ՛Մ ՀԱՎԱՏՈՒՄ

hmayak hovhannisyan

Ըստ որոշ լուրերի՝ Հմայակ Հովհաննիսյանն է գրում «Կայունության» ծրագրային փաստաթղթերը։ Հրապարակվել էր նաեւ մի լուր, թե հենց պրն Հովհաննիսյանն է գլխավորելու «Կայունություն» խումբը, երբ որ Վարդան Այվազյանն ի վերջո բազմի ԱԺ փոխնախագահի բաղձալի աթոռին։ Սակայն այս ամենի վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Հմայակ Հովհաննիսյանը միայն կոչ արեց ընդհանրապես չհավատալ այն բոլոր հրապարակումներին, որոնց մեջ մատնանշվում է անանուն աղբյուր։

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԲՈՒՅՐ

Hambuyr

Մինչ նախագահ Քոչարյանը Մոսկվայում բանակցություններ է վարում, նախագահականի ճաղերից այս կողմ (դեպի փողոց), մի սիրահար զույգ խիստ ինտիմ գործով էր զբաղված՝ համբուրվում էր։ Ընդ որում, տղան շատ բարձրահասակ էր եւ ժամանակ առ ժամանակ զուգընկերուհուն գրկում եւ բարձրացնում էր վերեւ։ Զմայլելի տեսարան էր, ափսոս, նախագահն այստեղ չէր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930