«Առավոտի» հրապարակած մի շարք նյութերին եւ պետեկամուտների նախարարության կրքոտ հերքումներին ի պատասխան՝ խմբագրություն զանգահարեց մի ընթերցող, որը ոչ մի կերպ չէր հավատում նախարարի հայտարարած «հավասար դաշինքին»։
Ըստ ընթերցողի, Արշակունյաց փողոցից մի քիչ վերեւ գտնվող «Փեթակ» ՍՊԸ-ն (մանրածախ եւ մեծածախ շուկա) որեւէ հարկ չի մուծում, իսկ նրա 3 ղարաբաղցի տերերը անգամ ծեծում ու վռնդում են հարկային տեսուչներին։ Ասվեց նաեւ, թե հենց շուկայում տեղադրված խաղային ավտոմատները եւս գործարկվում են անօրինական կերպով՝ առանց սահմանված 200 դոլարը մուծելու։ Տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգելու նպատակով եղանք «Փեթակում», ուր եւ բավականին անքաղաքավարի «ախրաննիկները» հայտնեցին, թե շեֆը՝ իսկապես, ծագումով ղարաբաղցի Վարուժան Գրիգորյանը, տեղում չէ։ Այցի մասին, սակայն, հայտնվել էր «Փեթակի» գործադիր տնօրեն Հովիկ Սարգսյանին, որի հեռախոսազանգից էլ պարզ դարձավ հետեւյալը. «Ես հեչ էլ ղարաբաղցի չեմ, օրինակ, ես քոլեցի եմ։ Էտ որ եկել էիք, խի՞ էիք էկել, մենք սաղ հարկերն էլ մուծում ենք, դեռ մի բան էլ՝ գլխից։ Էս ամիս էլ էկան-ասին բյուջետը դատարակ ա, 1 մլն դրամ կանխավճար տվինք։ Ստուգող-մստուգողի ծեծ չի էղել, երեւի էկել-զզվացրել են, կոպտվել-գնացել։ Էտքան բան։ Ոչ մնին պարտքուպահանջ չունենք, ամսեկան էլ 10-11 մլն դրամ փող ենք տալի։ Այ ըտենց, էտ հայաստանցի-ղարաբաղցի տարբերությունն էլ թարգեք»։
ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ
ՇՏԱՊՈՒՄ Է ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
Կարդացեք նաև
Բուհերի ընդունելության քննությունների կազմակերպումը տանջալից հոգս է, այնպես որ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը մեկ քննություններից առաջ էր մեկնել Ծաղկաձոր հանգստանալու, մեկ էլ՝ հիմա։ Հաստատ նախարարը շա՜տ հոգնած է, այլապես արձակուրդում չէր անցկացնի պաշտոնավարության վերջին թանկարժեք օրերը։ Իսկ ԿԳ նոր նախարարի հավանական թեկնածուներից մեկին՝ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանին բաղձալի երազանքին հասնելու համար մի աննշան արժանիք է պակասում. նա գիտական աստիճան չունի։
Սեփ. լր.