Կառավարության նախկին պաշտոնյաներից մեկը, որին եւս Տիգրան Թորոսյանը մեղադրում էր խարդավանքներ նյութելու մեջ, «Առավոտին» փոխանցեց հետեւյալ գնահատականը. «Եթե մեր «խարդավանքները» հանգեցրին նրան, որ վարչապետ դարձավ ՀՀԿ-ի առաջնորդը՝ ԱԺ նախագահին փոխելու եւ այդ պաշտոնը եւս գրավելու նպատակով իրենց խարդավանքներն առայժմ անհաջողության են մատնվում»։
Պաշտոնյան ՀՀԿ գործիչներին մեծահոգաբար առաջարկեց դիմել իրենց օգնությանը։
ԿՈՇՏՈՒՆԻՑԱ՝ ՆԱԽԱԳԱ՞Հ
Կարդացեք նաև
Երեկ ընդդիմության 50 հազարանոց հանրահավաքում Սլոբոդան Միլոշեւիչի մրցակից Վոիսլավ Կոշտունիցան հռչակվեց Հարավսլավիայի նախագահ։ Հարավսլավիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրել էր քվեների հաշվարկը եւ չի հայտարարում կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները։ Իսկ ԱՄՆ-ը կոչ է արել Միլոշեւիչին հարգել մեծամասնության կամքը։
ԻՐԵՆՑ ԱԶԻԶ ԱԽՊԵՐԸ
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովը կտրականապես հերքեց Հեյդար Ալիեւի առողջական վիճակի մասին լուրերը։ Նա հայտնեց, որ Ադրբեջանի նախագահը առողջ է եւ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ից վերադառնում է Բաքու։ Ըստ Իվանովի, նախագահ Պուտինը սերտ կապեր է պաշտպանում Ալիեւի հետ եւ մտադրված է մինչեւ այս տարվա վերջը այցելել Բաքու։