Մինչ ԱԺ նախագահի պաշտոնանկության նախաձեռնությանը միացած պատգամավորները նրա հետ երկար վիճում էին, թե իր հրաժարականը 58 ձայնո՞վ պիտի ընդունվի, թե՞ 66-ով եւ ընդհանրապես՝ դա հրաժարակա՞ն էր, թե՞ հետկանչ, «Հայաստան» խմբի պատգամավոր Հակոբ Հակոբյանն ըմբռնեց Արմեն Խաչատրյանի տրամադրության փոփոխությունը եւ տեղից բացականչեց. «Արա՜, փոշմանել է՝ խի՞ եք կռիվ անում»։ Մի իրողություն էլ ըմբռնել էր անգամ ապարանցի Մանուկ Գասպարյանը, որն իր ելույթում հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանը բոլորին խաբելու է. թույլ չի տալու, որ իշխանության երկու առանցքային պաշտոնները մի կուսակցության ձեռքում երկար մնան։
Կարդացեք էջ 3։
ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒ ՄԵԿ ՍՈՎՈՐՈՒՅԹ
Կարդացեք նաև
Ոմանք պնդում են, թե 1996 թվականին, երբ Ղարաբաղում նախագահի թեկնածու էր Ռոբերտ Քոչարյանը, նրա նախընտրական շտաբի պետ ու միաժամանակ ԼՂՀ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանն իր թիվ 281 որոշմամբ Ղարաբաղի շրջաններում քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու եւ սոցիալապես անապահով խավերին միանվագ օգնություն հատկացնելու համար տրամադրել էր 2 մլրդ 11 մլն դրամ։ ԼՂՀ իշխանությունները դեռ այն ժամանակ փորձել էին հաճելին ու օգտակարը համադրել, եւ դա ամենեւին էլ արջի ծառայություն չէր համարվել։
Կարդացեք նաեւ էջ 2:
ՈՉ, ՍԱ ՔՍԵՆՈՖՈԲԻԱ ՉԷ
«Մեզանում շատ տարածված է սեւեռուն կասկածամտությունը՝ որպես քսենոֆոբիայի առաջին դրսեւորում։ Մարդիկ երեւույթների, իրադարձությունների մասին սկսում են մտածել՝ ելնելով ոչ թե իրական վիճակից, այլ սեփական սեւեռված մտայնություններից։ Այն, ինչ ես կասեմ, քսենոֆոբիայի հետ ոչ մի կապ չունի։ Դրա դրսեւորումն այն է, երբ հայերից շատ-շատերը Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կապում են հետախուզական կառույցների, մասոնների, ջհուդական դավերի հետ։ Այս ամենը կա, այո, բայց, եթե ողջ բովանդակ աշխարհի իրադարձությունները կապում են դրա հետ, առաջանում է մի վտանգավոր իրավիճակ»։
Իսկ թե խոսքը որ իրավիճակի մասին է, 6-րդ էջում կարդացեք մեր հարցազրույցը Աշոտ Մանուչարյանի հետ։