«Սամվել Բաբայան+14» գործով մեղադրող Ռաիսա Իգոշկինային ներկայացնելիս ես տեղեկացրել էի մեր ընթերցողներին, որ նա լրագրող Վահրամ Աղաջանյանի համար էլ պահանջել էր 5 տարի։ Իգոշկինան նեղսրտել էր պաշտպանների մոտ եւ ասել, թե ինքն ընդհանրապես չի մասնակցել Վահրամի դատավարությանը։ Հիշեցնեմ հարգարժան դատախազին, որ ինքը մասնակցել է ԼՂՀ գերագույն դատարանի կոլեգայի ապրիլի 27-ի նիստին, ուր լսվել է լրագրողի վճռաբեկ գանգատը Ստեփանակերտի քաղաքային դատարանի ապրիլի 12-ին կայացրած վճռի դեմ։
«Ազատ Արցախ» պաշտոնաթերթին եթե մեղադրող Իգոշկինան հավատում է, ապա այս տարվա ապրիլի 29-ի համարը ձեռք բերելով կարող է կարդալ. «Ռաիսա Իգոշկինան գտավ, որ նախաքննությամբ Վահրամ Աղաջանյանի մեղքն ապացուցված է։ Այդ հոդվածը Վահրամ Աղաջանյանը գրել է միտումնավոր եւ նպատակ է ունեցել արատավորել ԼՂՀ պետության պատիվը, ուստի այն նպաստել է վերաբնակիչների ոչ թե ներհոսքին, այլ արտահոսքին»։ Ապա եւ. «Ռ. Իգոշկինան պահանջեց Վահրամ Աղաջանյանին դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման եւ նշանակել 3 տարվա փորձաշրջան»։ Իսկ 2-ին գումարած 3՝ կարծեմ թե՛ ԼՂՀ-ում, թե՛ ՀՀ-ում հավասար է 5-ի։
Ռ. Մ.
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՕՐ
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 19-ին, ժ. 10.15-ին ԼՂՀ ԳԴ-ում քննության դրվեց Արմեն Մուսայելյանի դիմումը պաշտպան ունենալու մասին։ Այն հարգվեց, սակայն հաջորդ օրը նույն ժամին տեղեկացանք, որ ամբաստանյալը հրաժարվել է Մանվել Թեւանյանից։ «Ս. Բաբայան+14» քրգործով Ա. Մուսայելյանից բացի պաշտպաններ չունեն Վ. Թաշճյանն ու Լ. Միրզոյանը։
ՔԱՐՈԶԱՐՇԱՎ՝ «ԲՈՒՐԳՈՎ»
«Բուրգ» ռադիոկայանն այսուհետ քաղաքագետ Արկադի Վարդանյանի ընտանեկան սեփականությունն է, որի գործունեությունը կարգավորելու է նրա տիկինը։
Սեփ. լր.