ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Ես ընդհանրապես ոչ այն ժամանակ, ոչ էլ այսօր կողմնակից չեմ, որ Ղարաբաղի բանակցային գործընթացը շահարկման առարկա դառնա։ Եվ երբեք էլ այն կարծիքին չեմ եղել, որ Հայաստանում որեւէ իշխանավոր դավաճան է կամ դավաճանում է Ղարաբաղի խնդրին։ Ժամանակին Հայաստանի ներքաղաքական շատ սրված վիճակի բնական դրսեւորումն էին այդ որակումները»։ ՆԱԽՈՐԴ Չգիտես ինչու՝ մեր ընթերցողները ենթադրում էին, թե «բարձրագույն դիվանագիտությամբ» զբաղվողը՝ «Առավոտից երեկո նստում եմ դիվանին եւ թերթ կարդում» անպայման պիտի կամ նախկին արտգործնախարարներից մեկը լիներ (տրվեցին Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Փափազյանի անունները), կամ էլ ընդհանրապես որեւէ նախկին պաշտոնյա, որ այլ գործ չունի, քան դիվանին նստելն ու թերթ կարդալը։ Մինչդեռ Կիմ Բալայանն էր ստիպված 1999-ին տրվել այդ հաճելի զբաղմունքին՝ քանի դեռ ԱԺ պատգամավոր չէր։ Թերեւս այժմ նրան բարձրագույն դիվանագիտությունն ավելի պետք կգար։