Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉՌՈՏԱՑՎԵՑ

Սեպտեմբեր 26,2000 00:00
Artashes Gexamyan

Չնայած «Ազգային միաբանության» պատգամավորները համարում էին, թե Արտաշես Գեղամյանին խմբակցության ղեկավարի պաշտոնից փոխատեղելու հարցի քննարկումը վիրավորական կլիներ իրենց 90 հազար ընտրողների համար՝ երեկ այդ հարցն այսուհանդերձ քննարկվել է «Իրավունք եւ միաբանության» նիստում։ 2 «կողմ», 4 «դեմ» ձայների արժանանալով՝ խմբակցության ղեկավարի ռոտացիայի սկզբունքը կանոնակարգում ընդգրկելու առաջարկը մերժվել է։

ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն «Առավոտին» հայտնեց, թե «Նկատի ունենալով հարցի նրբանկատությունը եւ շարունակականությունը՝ պայմանավորվել են լրացուցիչ մեկնաբանություններ չանել, մինչեւ կուսակցությունների կողմից խմբակցության որոշումների քննարկումը»։

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

harc

Օրերս պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասաց, որ կառավարության հետ առաջիկա հարցուպատասխանի ժամանակ պատրաստվում է հարցնել՝ ո՞վ է Սենիկ Գեւորգյանը, ի՞նչ է նշանակում $100.000 դուրս հանել, իսկ հետո $15.000 ներդրում անել եւ այլն: Հետաքրքիր է, կհարցնի՞:

ՄԵԿ ՄԱՐՄԻՆ՝ ՉՈՐՍ ԳԼԽԱՆԻ

avm

ԱՎՄ համագումարը վերընտրեց իր չորս համանախագահներին՝ Միհրան Մովսիսյան, Համլետ Հովսեփյան, Դիոնիս Մարգարյան, Արմեն Մազմանյան։ Ինչո՞ւ ԱՎՄ-ն չունի մեկ գլուխ. «Որովհետեւ մենք չենք հավաքվել անձերի շուրջ, մենք հավաքվել ենք մեր կանոնադրության շուրջ։ Եվ հետո, ինչո՞ւ մեկից պահանջել, պատասխանատվությունը մեկի վրա թողնել»,- մեր հարցին այսպես պատասխանեցին ԱՎՄ-ականները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930