Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՎԲԵԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ Է ԿԱՄ ԿԱՄ ՊՂԻՆՁ ՈՐՈՆՈՂՆԵՐԸ

Սեպտեմբեր 23,2000 00:00
alaverdi

Երեկ Ալավերդիից ահազանգ ստացանք, որ Դեւբեդ գետում լողանալիս 2-3 երեխաներ են թունավորվել։ Ալավերդցի Սամվել Ջիլավյանն ասաց, որ Ալավերդիի լեռնամետալուրգիական նախկին կոմբինատի, այժմ՝ «Մանես-Վալեքս» ՓԲԸ նախկին արտադրության թափոնները միշտ բետոնե հաստ շերտով էին ծածկվում, որը 4-5 տարին մեկ ամրացվում էր։ Բետոնե շերտի քայքայման պատճառով անձրեւաջրերի եւ արտեզյան ջրերի միջոցով թունավոր նյութը թափվել է Դեւբեդ գետ (Մադան գյուղի փեշերից)։ «Մանես-Վալեքսի» սեփականատեր Վալերի Մեժլումյանը կոմբինատը գնելով պարտավորվել է հետեւել այդ հարցին, թարմացնել բետոնը, ամրացնել։ Այնինչ… Երեխաները, ըստ պրն Ջիլավյանի, հիվանդանոցում են։

Եվ մի խնդիր էլ, որին «Առավոտն» անդրադարձել էր։ Ալավերդիի 1500 տեղանոց մշակույթի պալատը, որը «Մանես-Վալեքսի» տարածքում է, գործարանի տնօրեն Վ. Մեժլումյանի եւ մարզպետ Հենրիկ Քոչինյանի որոշումով շուտով կքանդվի։ Վերջիններս բնակիչների ականջներին «լապշա էին կախում», թե քանի որ մշակույթի պալատը վերածվել է Եհովայի վկաների հավաքատեղիի, այժմ պետք է քանդեն եւ փոխարենը եկեղեցի կամ մատուռ կառուցեն։ Բնակչությունն այս խնդրի դեմ միտինգ էր կազմակերպել։ Նրանք ասում են՝ եթե եկեղեցի են ուզում կառուցել, թող «կողքի բրախված շենքերի տեղում կառուցեն, ոչ թե մշակույթի պալատը քանդեն»։

Ալավերդցի Ս. Ջիլավյանը պատմեց, թե ժողովուրդն ասում է, որ Վ. Մեժլումյանի եւ Հ. Քոչինյանի նպատակն այլ է. «Հենրիկ Քոչինյանի հայրը՝ Ջումշուդ Քոչինյանը, որը ժամանակին որպես բանվոր աշխատել է լեռնամետալուրգիական կոմբինատում, ասել է, թե մշակույթի պալատի հիմքը պղնձից է, քանի որ կոմբինատը խորհրդային տարիներին օրական 250 տոննա պղինձ էր արտադրում, հետեւաբար… Եվ մարզպետն ու Վ. Մեժլումյանը ոչ էլ եկեղեցի կկառուցեն, այլ այդ պղնձին տեր կդառնան, եթե, իհարկե, այդպես է»։ Այնուամենայնիվ, չնայած ժողովրդի զայրույթին, քանդելու որոշում են կայացրել։

Ի դեպ, Ս. Ջիլավյանը հետաքրքրվեց, թե երբ ենք մտադիր այս խնդրին անդրադառնալ մեր թերթում։ Իր այդ հետաքրքրությունը բացատրեց նրանով, որ եթե Ալավերդիի մասին որեւէ թերթում հրապարակում է լինում, ուրեմն այդ թերթը Ալավերդի չի հասնում, մարդիկ Վանաձորից են ձեռք բերում։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՓՈՍԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Sahmanadrutyun

Առաջին հերթին անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ։ Հաշվի առնելով թե՛ մեր ազգային նկարագիրը եւ թե՛ եվրոպական չափանիշները՝ սահմանադրության ֆրանսիական մոդելից պետք է անցնել գերմանականին եւ վերադառնալ Խորհրդային Հայաստանի վարչատարածքային բաժանմանը (37 շրջան)։ Ամեն շրջան ունենում է իր ազգային ժողովը, կառավարությունը, նախարարությունները։ Բավարարվում են Հայաստանում գրանցված բոլոր կուսակցությունների եւ նրանց հեռու ու մոտիկ ազգականների պահանջները, համարյա ամեն կուսակցություն ունենում է իր ԱԺ նախագահը, վարչապետը, նախարարները։

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում մնացել է շուրջ 1,5 մլն բնակչություն, ամեն մարդ կունենա մի պաշտոն եւ «ընտանիք կպահի»։ Սրանով կլուծվի նաեւ արտագաղթի խնդիրը։

ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է

Garnik Isa

Երեկ «Առավոտի» խմբագրություն եկավ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ խնդրեց տպագրել հետեւյալ գրությունը. «Շնորհակալություն եմ հայտնում ՆԳ նախարարության ղեկավարությանը եւ հատկապես նախարար պրն Հ. Հարությունյանին, «Առավոտ» օրաթերթում տպագրված նյութին օպերատիվ արձագանքելու եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930