Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 23,2000 00:00

Վարդան Օսկանյանը Անցած շաբաթ տեղում չէր դոփում մեր դիվանագիտական միտքը: Արտգործնախարար Օսկանյանը առաջարկեց ղարաբաղյան հակամարտության լուծման նոր (բնականաբար՝ «բեկումնային») բանաձեւ: Այն ամփոփվում է «Don8217t ask, don8217t tell» մոգական արտահայտության մեջ: Թարգմանաբար դա նշանակում է, որ մենք չենք հարցնում ադրբեջանցիներին, թե ինչ են նրանք մտածում Ղարաբաղի կարգավիճակի մասին, իսկ նրանք չեն էլ պատասխանում: Եվ՝ հակառակը: Հավանաբար, հենց այդպիսի լուռումունջ բանակցություններում են անցնելու Ալիեւ-Քոչարյան մոտակա 144 հանդիպումները: Արմեն Խաչատրյանը Թոշակառու գիտնականների «Սոբեսում» (Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում) ելույթ ունենալով, ԱԺ շրջիկ խոսնակը հետեւյալ գնահատականը տվեց իր հոբելյանը տոնող Ֆադեյ Սարգսյանին. «Յուրաքանչյուր հայ խիստ պարտական է նրան իր խիստ մեծ մտահոգության համար»: Ողջ հայությունը նույնպես խիստ մտահոգված է նման խիստ ճարտար լեզու ունեցող ԱԺ նախագահի պաշտոնանկության հեռանկարով: «Հայլուրը» Նախագահ Քոչարյանի քարոզչության ֆլագմանը նույնիսկ տոն օրով՝ սեպտեմբերի 21-ին, ձեռնպահ չմնաց Հայաստանի առաջին նախագահին եւ նրա շրջապատին փնովելուց: Խորհրդային ավանդույթի համաձայն, պաշտոնական ագիտպրոպը պատմությունը սկսում է ներկա «գենսեկից», իսկ այն, ինչ եղել է նրանից առաջ, ներկայացնում է որպես հանցագործություն եւ մղձավանջ: Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ներկայիս նախագահը չի հասնում շոշափելի դրական արդյունքների: Երբ (եթե) դա տեղի կունենա, կվերանա նաեւ ռետրոսպեկտիվ լուտանքների անհրաժեշտությունը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել